Պենտագոնը հայտարարել է հութիների չորս անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին
ԱՄՆ-ը ոչնչացրել է Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շարժման չորս անօդաչու թռչող սարք:
Այս մասին հայտնում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը:
«Կենտրոնական հրամանատարության ուժերը ոչնչացրել են չորս անօդաչու թռչող սարքեր Եմենի հութիների կողմից վերահսկվող տարածքներում», - ասվում է հայտարարության մեջ:
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: