Crocus City Hall-ում ահաբեկչության մեջ վիրավորված կասկածյալի լուսանկարներն են հայտնվել համացանցում
Համացանցում հայտնվել են Crocus City Hall-ի ահաբեկչության մեջ կալանավորված վիրավոր կասկածյալի լուսանկարները:
«Ձերբակալության ժամանակ վիրավորվել է նրանցից մեկը՝ 19-ամյա Մուհամեդսոբիր Ֆայզովը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց՝ վիրահատության»,- ասվում է հրապարակման մեջ։
Մինչ այս պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնը հայտնել էր, որ Բրյանսկի շրջանում կասկածյալներով մեքենա է հայտնաբերվել։ Մեքենան ուժայինների պահանջով չի կանգնել, արդյունքում վերջիններս կրակ են բացել։ Կրակոցների արդյունքում մեքենան շրջվել է: Իրավապահներին հաջողվել է բերման ենթարկել կասկածյալներից մեկին, նա վիրավորվել է։ Հավանական է, որ հենց նա է պատկերված լուսանկարում։