Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Արագածոտնի և Շիրակի մարզերում է։ Հայտնում են նախարարությունից։
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել Աշտարակի և Թալինի բժշկական կենտրոնների շինհրապարակներում, հետևել վերակառուցման աշխատանքներին։
Նախարարը բժշկական ենթակառուցվածքների, շենքային պայմանների արդիականացման ու վերազինման ուղղությամբ տվել է հանձնարարականներ: