Ռուսաստանը չի կոտրվել նույնիսկ ամենադժվար փորձությունների ժամանակ, այդպես կլինի նաև հիմա․ Պուտին
Ձերբակալված ահաբեկիչները փորձել են փախչել Ուկրաինա, որտեղ, նախնական տվյալներով, նրանց համար «պատուհան» է նախապատրաստվել Արևմուտք հեռանալու համար։ Այս մասին այսօր իր տեսաուղերձում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ահաբեկիչներն ապագա չունեն, նրանց հատուցում ու պատիժ է սպասվում։ Ահաբեկիչներին, մարդասպաններին, տմարդներին, որոնք չունեն ու չեն կարող ունենալ ազգություն, աննախանձելի ճակատագիր է սպասվում՝ հատուցում և պատիժ։ Նրանք ապագա չունեն»,- հայտարարել է Պուտինը։
Պուտինի խոսքով՝ որևէ մեկը չի կարողանա անհամաձայնության, խուճապի և պառակտման թունավոր սերմեր ցանել Ռուսաստանի բազմազգ հասարակության մեջ։ Ռուսաստանը չի կոտրվել նույնիսկ ամենադժվար փորձությունների ժամանակ, այդպես կլինի նաև հիմա։
«Մեկ անգամ չէ, որ Ռուսաստանն անցել է դժվարին, երբեմն անտանելի փորձությունների միջով, բայց ավելի է հզորացել։ Այդպես կլինի նաև հիմա»,- ասել է նա։