Իսրայելում հայտարարել են, որ Գազայի հատվածը ղեկավարվելու է տեղական այլընտրանքային իշխանությունների կողմից
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Վաշինգտոնում ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո Գազայի հատվածը չի կառավարվելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից, այլ տեղական այլընտրանքային իշխանությունների կողմից:
Այս մասին գրում է Haaretz-ը։
Նշվում է, որ Գալանտն իր այցի ընթացքում փորձել է կայուն մակարդակի հասցնել ԱՄՆ-ի ու Իսրայելի հարաբերությունները։
«Մենք Միացյալ Նահանգների հետ կիսում ենք արժեքների 100 տոկոսը և շահերի 99 տոկոսը»,- հանդիպման ժամանակ ասել է նախարարը։