Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար էՌուսաստանը կարող է մասնակցել հերթական ռազմական հակամարտությանը. Bloomberg4 տարի սպասել ենք այս օրվան. մենք այս շարժման զինվորն ենք. Զոհված զինծառայողների ծնողներն օրհնեցին դեպի Երևան ուղևորվող շարժումը (տեսանյութ)Մինչև մայիսի 9 ունենք 5 օր պատրաստվելու, իրենց դիմավորելու ու միասնական պայքարը տանելու համար. Անժելա Էլիբեգովա «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԻսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ ՓաշինյանՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը մեկնել է Եգիպտոս Իսրայելի հետ բանակցությունների
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քայլերթով շարժվեց Երևան (տեսանյութ)
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է ԵրևանԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա ամիսներին ու տարիներին կուլ կտան Հայաստանը. ԹյուրքագետՀիտլերի գլխավոր շտաբում նորածին երեխայի մնացորդներ են հայտնաբերել. Der SpiegelԱրթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը պարզապես չի կարող դիտվել որպես Դավիթ Լևոնյանի կողմից ենթադրյալ լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն ուղղված եղանակ. ՓաստաբանՄինչև վերջ պայքարելու եմ, որ պատասխան տան․ Ուրալի վթարից զոհված Ժոզեֆի մայրը չի հաշտվում կորստի հետ (տեսանյութ)Շուռնուխի նոր թաղամասը պատրաստ չէ, բայց բնակիչներն այլևս ամսական փոխհատուցում չեն ստանումԱրցախցին օտարի ունեցվածքի վրա աչք չունի. Վրթանես սրբազանը` Արցախ վերադառնալու մասինՎրաստանի խնդիրը ռուսամետ իշխանությունն է. ԶուրաբիշվիլիՈղբերգական վրաերթ․ «Nissan»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով մի քանի մետր շպրտվել և բախվել է կայանված «Mazda»-ին
Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են
Այսօր և առաջիկա 3 օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրևՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքներըԵս իմացա, երեխեքին թուրքն է տարել․ Կիրանցի Լենա տատիկը՝ ոստիկանների գործողությունների մասին (տեսանյութ)Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել․ Սուրենյանը տեսանյութով է կիսվել (տեսանյութ)ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հակամարտության․ ՌԴ ԱԳՆԱրմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբանԱրցախցին Հայաստանում պետք է արժանապատիվ կացարան ունենա, քանի դեռ չի վերադարձել իր տուն (տեսանյութ)Ի՞նչ է կատարվում Կիրանցում այս պահին (տեսանյութ)Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերըՍտացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. ԻրանագետԵթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Հայիթիի հյուսիսում սողանքների հետևանքով 12 մարդ է զոհվելՀամայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»Դատախազությունը սրբազան կառույց է, իսկ դատախազները՝ տարբեր աստիճանի սրբեր․ փաստաբանի արձագանքը՝ ՎարդապետյանինՈվքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան. «Հրապարակ»Առանց արևմտյան զենքի Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի երկու շաբաթից. ԲորելԳեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»2018-ի հեղափոխությունը երկրին տվեց երկու բան` տարածքների կորուստ և ՔՊ-ականների զանգվածային բարեկեցություն. «Ժողովուրդ» (լուսանկար)Շենգեն վիզա ստանալու գործընթացը դարձել է յուրատեսակ բիզնես. «Փաստ»Նոր Արեշում փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը. մոտակա տները և փողոցները հեղեղվել են (լուսանկարներ)
Գյումրիում բռնկված տան կրակը մարելուց հետո հրշեջները ննջասենյակում հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր
Բրազիլիայի հարավում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 39-իՈստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի. տասնյակ միլիոններ են ծախսվում. «Հրապարակ»Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆԿիրանցիներին ադրբեջանցիներից պաշտպանվելու համար ծառ տնկել առաջարկող Փաշինյանը սեփական անվտանգությանը հիվանդագին է վերաբերվում. «Հրապարակ»Աշտարակի տներից մեկի բակում դիակ է հայտնաբերվելՀանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»Ինչպես և որտեղից են առևանգվել Արցախի ղեկավարները. Արայիկ Հարությունյանը գնում էր գինու գործարանը վաճառեր. «Փաստ»Ցուցարարները շարժվում են «Վրացական երազանքի» գրասենյակ. բերման ենթարկված կա
Տնտեսություն

Ոստիկանության մի շարք պաշտոնյաներ կաշառք են ստացել և չարաշահել ծառայողական լիազորությունները

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ապօրինի հատված փայտանյութի անօրինական տեղափոխման դիմաց ոստիկանության պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, ինչպես նաև զենքի գործադրմամբ զուգորդված խուլիգանության դեպքը ոստիկանության պաշտոնյաների կողմից թաքցնելու, վերջիններիս կողմից իշխանական ու ծառայողական լիազորությունները չարաշահելու մի շարք դեպքեր:

Հակակոռուպցիոն կոմիտեից մանրամասնում են՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի անտառպետության անտառապետ Ա. Կ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ստորաբաժանումներից մեկի պետի տեղակալ Վ. Գ.-ի հետ՝ կաշառքի դիմաց տվյալ անտառպետության տարածքից ապօրինի հատված փայտանյութի անօրինական տեղափոխումն ու իրացումը կազմակերպելու համար:

Ոստիկանության հիշյալ պաշտոնյան, ձեռք բերված հանցավոր համաձայնության շրջանակներում, անտառապետ Ա. Կ.-ի մատնանշած տրանսպորտային միջոցներով ապօրինի հատված փայտանյութի քանակի և որակական հատկանիշների վերաբերյալ փաստաթղթերում կեղծ տեղեկություններն անտեսելու և փայտանյութի անօրինական տեղափոխումը չարգելելու դիմաց 2023թ. օգոստոսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Ա. Կ.-ից որպես կաշառք ստացել է 240.000 ՀՀ դրամ:

Բացի այդ, պարզվել է, որ Ա. Կ.-ն, 2023թ. օգոստոսին Ճակատեն Կապան ավտոճանապարհին Ա. Ս.-ի վարած ավտոմեքենայում նկատելով իր ծանոթ Բ. Հ.-ին, իր ավտոմեքենայով հետապնդել և իրեն պատկանող որսորդական հրացանից կրակոցներ է արձակել Ա. Ս.-ի վարած տրանսպորտային միջոցի ուղղությամբ: Ա. Կ.-ի կողմից զենքի գործադրմամբ զուգորդված վերոհիշյալ խուլիգանությունը կատարելուց հետո ենթադրյալ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ստացվել ոստիկանություն, որից հետո Վ. Գ.-ն Սյունիքի մարզային վարչության մեկ այլ պաշտոնյայի՝ Հ. Ծ.-ի հետ նախնական համաձայնությամբ, Ա. Կ.-ի հետ ունեցած մտերիմ փոխհարաբերությունները չվատթարացնելու շահագրգռվածությունից ելնելով, նրան առաջարկել են համապատասխան դիմում ներկայացնել ոստիկանություն՝ դրանում թաքցնելով դեպքի իրական փաստերն ու խեղաթյուրելով ծանր հանցանքի կատարման հանգամանքները: Արդյունքում՝ ծանր հանցանքի փոխարեն քրեական վարույթ է նախաձեռնվել ոչ մեծ ծանրության արարքի հատկանիշներով:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Վ. Գ.-ն զենք զինամթերքը կամովին հանձնելու դեպքերի ցուցանիշները բարելավելու նպատակով նախնական համաձայնության գալով Հ. Ծ.-ի և ոստիկանության ավագ տեսուչ Ն. Ա.-ի հետ, վերջիններիս  հանձնարարել է կազմակերպել դեռևս 2023 թ. իր կողմից գնված ակոսափող հրացանի՝ այլ քաղաքացու կողմից իբր ինքնակամ ոստիկանություն ներկայացնելու  շինծու դեպքի հաշվառման գործընթաց:

Այդ նպատակով Ն. Ա.-ն դիմել է իր ծանոթ Ա. Ս.-ին՝ վերջինիս խնդրելով ոստիկանության բաժնում հաղորդում ներկայացնել, թե իբր կամավոր ներկայացնում է իր գտած ապօրինի զենքը՝ վստահեցնելով, որ դրա արդյունքում նրա համար որևէ անբարենպաստ հետևանք չի առաջանա: Ա. Ս.-ն, համաձայնվելով պաշտոնատար անձի հիշյալ առաջարկի հետ, հաղորդմամբ հայտնել է, թե իբր տան խորդանոցը մաքրելիս գտել է հանգուցյալ պապին պատկանող վերոհիշյալ հրացանը և ներկայացրել ոստիկանություն, որից հետո նշված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ իրականում տեղի չունեցած հանցանքի առթիվ:

Վերը նշված հանցավոր արարքների համար Վ. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 441 րդ հոդվածի 2 րդ մասի 4 րդ կետով /2 դրվագ/, իսկ Ա. Կ.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46 441 րդ հոդվածի 2 րդ մասի 4 րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Հ. Ծ.-ին և Ն. Ա.-ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441 րդ հոդվածի 2 րդ մասի 4 րդ կետով, իսկ Ա. Ս.-ին՝ 46 441 րդ հոդվածի 2 րդ մասի 4 րդ կետով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: