Եթե 2018-ին զինծառայողների քայլն օրենսդրությանը հակասող էիք համարում, ապա գործընթաց կլիներ, իսկ դուք սահմանափակվեցիք գլխավոր գործող անձանց նոր պաշտոններ բաժանելով. Աբրահամյանը՝ ՔՊ-ին Արման Թաթոյանն առանձնացրել է փաստաբանների իրավունքներին վերաբերող 4 հիմնական խնդիրՄոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին․ Արսեն Բաբայան Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա. Խաչիկ ԳալստյանԿիրանցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում է նախաքննություն. ՔԿ
Բագրատ Սրբազանը՝ «ի լուր բոլոր հուդաների» (տեսանյութ)
Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու դիՊետք է պարզ հասկանալ, որ յուրաքանչյուր պետական ծառայող ներկա պահին ռազմագերի է․ մեդիափորձագետը կոչ է անում իշխանական տեսանյութը չտարածել Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Բագրատ Սրբազանը հանդես է գալիս ուղերձով (ուղիղ)
Երևանում ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից
Կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ողջունեցին և գնացին. պատգամավորՄասնակցի՛ր այս համընդհանուր զարթոնքին, և հեռացի՛ր. Անանյանի կոչը ՓաշինյանինԵղանակն առաջիկա օրերինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՅոնջա ցանեիք, ադրբեջանցիներն էլ կգային, իրենց աչքերով կտեսնեին, որ բնակավայր չկա՝ հոգոց հանելով ետ կվերցնեին տարածքային պահանջները․ «ՉԻ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Ե՞րբ ընդդիմությունը կանցնի համատեղ և ռադիկալ պայքարիԱրարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք. Քննչական կոմիտեն հրապարակել է զինծառայողների ուղերձըԿառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել են. «Հրապարակ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Դա կլիներ վերջը. Փաշինյանը ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել». «Փաստ»Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ» Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլերՀովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ»Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ ԹաթոյանԻ՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Վանաձոր-Ալավերդի ճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա վիրավորՄիջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն՝ Տավուշում բողոքի ակցիային միացած զինվորականների մասին
Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը
Տնտեսություն

Փետրվարի տնտեսական ակտիվության աճը կտրուկ արագացել է. «ԼՈւՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-փետրվար ամսիներին։

Այսպես՝

. 2024թ. փետրվարի տնտեսական ակտիվության աճը կտրուկ արագացել է, սակայն այն պայմանավորված է կարճաժամկետ գործոնով: Տնտեսական ակտիվության ցուցանիշը փետրվարին կազմել է 16.3%, որը, սակայն, առավելապես պայմանավորված է ոսկերչական գործունեության կտրուկ աճով: Սա վտանգավոր է, քանի որ այն ամբողջությամբ հիմնված է արտաքին գործոնների վրա, որոնք անկանխատեսելի են, միջավայրի հանկարծակի փոփոխությամբ պայմանավորված` հնարավոր է գործունեության ամբողջությամբ դադարեցում:

• Արդյունաբերության բարձր աճին զուգահեռ, մշակող արդյունաբերության որոշ` ՀՀ տնտեսության համար էական ենթաճյուղեր շարունակում են անկում ապրել: Մասնավորապես, սննդամթերքի, ծխախոտի, հագուստի, քիմիական նյութերի և քիմիական արտադրության ենթաոլորտներում 2024թ. հունվարին անկում է գրանցվել: Ստացվում է, որ մշակող արդյունաբերության համեմատաբար կայուն և երկարաժամկետ գործունեության տեսակները նվազում են, իսկ կարճաժամկետ գործունեությունն էական աճ է գրանցում՝ վատթարացնելով արդյունաբերության կառուցվածքը:

• Արտահանման ծավալները ավելի քան կրկնապատկվել են՝ պայմանավորված ոսկերչական գործունեության աճով: Իհարկե, արտահանման ծավալի աճն առնվազն դրական է այն առումով, որ դեպի ներքին տնտեսություն արտարժույթի ներհոսք է տեղի ունենում, սակայն հաշվի առնելով, որ այս դեպքում գործ ունենք միաժամանակ գրեթե նույն չափով ներմուծման հետ, ապա այդ դրական էֆեկտը զգալիորեն չեզոքանում է: Առավել խնդրահարույց է այն, որ բարձր աճերի ֆոնին ստվերվում է արտահանման գծով առկա խնդիրները, մասնավորապես` մի շարք ապրանքատեսակների արտահանման ծավալների անկումները: Հունվարին էականորեն նվազել են, մասնավորապես, «պատրաստի սննդի արտադրանք» և «կենդանի կենդանիներ և կենդանական ծագման արտադրանք» ապրանքախմբերի արտահանման ծավալները, խնդրահարույց է նաև հանքահումքային ապրանքների արտահանման էական անկումը:

• Տնտեսական աճի արագացման պայմաններում հարկային եկամուտներն աճում են բավական դանդաղ տեմպով: 2024թ. հունվար-փետրվարին հարկային եկամուտների աճը կազմել է 7.9%, իսկ համադրելիության բերելու (եկամտային հարկի վերադարձի ցուցանիշը՝ 2023թ. ցուցանիշներում ներառելու) դեպքում աճը կազմում է 3.7%: Բնականաբար սա մտահոգիչ է՝ հաշվի առնելով ծախսերի ավելի քան 30% աճը, ինչպես նաև կառավարության քաղաքականության թիրախները հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարձրացման ուղղությամբ: Այս առումով, կառավարությունը պետք է ակտիվ ջանքեր ձեռնարկի վերը նկարագրված ոսկերչական գործունեությունը հարկելու համար, ինչը մի կողմից կկարգավորի գործունեության այդ տեսակի աճի տեմպը, մյուս կողմից կնպաստի հարկային եկամուտների ավելացմանը:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով: