Տավուշցինե'ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին. Չալաբյան (տեսանյութ)Կիրանցում ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ Գրիգոր ԳրիգորյանինՄենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ Փաշինյան (տեսանյութ)Ոստիկանների ուղղությամբ ոչ ոք քար չի նետել. ոչ մի խաղաղ ցուցարար իր մոտ չի ունեցել ո՛չ քար, ո՛չ պայթուցիկ. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)Տեսնում ենք՝ տնտեսական վիճակը լավ ա, էլի արտագաղթ կա․ Փաշինյան (տեսանյութ)Մենք չէինք ցանկանա մեկնաբանել դա․ Պեսկովը՝ Կիրանցում պայմանագրային զինծառայողների՝ ակցիային միանալու տեղեկությունների մասին Օկուպացված Շուշիում ականի պայթյուն է եղել․ ադրբեջանցի է տուժել
Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբեդ գյուղի հատվածում (լուսանկարներ)
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա այն տրամաբանության մեջ, ինչպես սկսվել է` Բագրատ Սրբազանի գլխավորությամբ. քաղաքագետ
Կասկածներ կան, որ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊԵթե 2018-ին զինծառայողների քայլն օրենսդրությանը հակասող էիք համարում, ապա գործընթաց կլիներ, իսկ դուք սահմանափակվեցիք գլխավոր գործող անձանց նոր պաշտոններ բաժանելով. Աբրահամյանը՝ ՔՊ-ին Արման Թաթոյանն առանձնացրել է փաստաբանների իրավունքներին վերաբերող 4 հիմնական խնդիրՄոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին․ Արսեն Բաբայան Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա. Խաչիկ ԳալստյանԿիրանցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում է նախաքննություն. ՔԿ
Բագրատ Սրբազանը՝ «ի լուր բոլոր հուդաների» (տեսանյութ)
Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու դիՊետք է պարզ հասկանալ, որ յուրաքանչյուր պետական ծառայող ներկա պահին ռազմագերի է․ մեդիափորձագետը կոչ է անում իշխանական տեսանյութը չտարածել Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Բագրատ Սրբազանը հանդես է գալիս ուղերձով (ուղիղ)
Երևանում ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից
Կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ողջունեցին և գնացին. պատգամավորՄասնակցի՛ր այս համընդհանուր զարթոնքին, և հեռացի՛ր. Անանյանի կոչը ՓաշինյանինԵղանակն առաջիկա օրերինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՅոնջա ցանեիք, ադրբեջանցիներն էլ կգային, իրենց աչքերով կտեսնեին, որ բնակավայր չկա՝ հոգոց հանելով ետ կվերցնեին տարածքային պահանջները․ «ՉԻ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Ե՞րբ ընդդիմությունը կանցնի համատեղ և ռադիկալ պայքարիԱրարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք. Քննչական կոմիտեն հրապարակել է զինծառայողների ուղերձըԿառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել են. «Հրապարակ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Դա կլիներ վերջը. Փաշինյանը ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել». «Փաստ»Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ» Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլերՀովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ»Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ ԹաթոյանԻ՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Վանաձոր-Ալավերդի ճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա վիրավորՄիջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն՝ Տավուշում բողոքի ակցիային միացած զինվորականների մասին
Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ)
Մամուլ

«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». տնտեսագետ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հարկերի և տուրքերի դրույքաչափերի բարձրացումը նպատակ ունի բյուջեի հավել յալ մուտքեր ապահովել այն պարագայում, երբ իշխանություններն ասում էին, որ իրենք «փողի խնդիր չունեն»: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն ասում է՝ ունենք մի երկիր, որը ռեսուրսներով հարուստ չէ, քաղաքական առումով շատ դժվար իրավիճակում է, աշխարհաքաղաքական բարդ դիրքում է գտնվում:

«Ու այս իրավիճակում իշխանության մեջ գտնվող մարդիկ իրականացնում են ճոխ ծախսեր: Ամենապարզ օրինակը՝ իրենց ամառանոցների խնամքի համար, ասենք, կարող են տարեկան 3 մլն դոլարի չափով գումար ծախսել: Փոքր ժամանակ հարևանի հեծանիվը ջարդած, հեծանիվի համար նախանձող, բարդույթավորված մարդիկ այսօր մեքենաներով գնում-գալիս են: Սա չպետք է բնորոշ լինի փոքր հնարավորություններ ունեցող երկրի համար: Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ: Հայաստանի Հանրապետությունն այսօր ունի տնտեսության ահավոր կառուցվածք, և դրա կտրվածքով արդյունաբերությունը, որպես այդպիսին, ընդհանրապես գոյություն չունի, բայց պետք է հիշենք, որ կենտրոնացված կառավարման՝ մասնավորաբար խորհրդային տարիներին մեր ժողովրդատնտեսական համալիրի մեջ ունեցել ենք ռադիոէլեկտրոնային, նավիգացիոն, էլեկտրատեխնիկական արդյունաբերություն, հանքարդյունաբերություն, քիմիական արդյունաբերություն:

Ունեցել ենք բազմաթիվ հնարավորություններ և շնորհք: Անցած երեսուն տարվա ընթացքում բոլոր հնարավորությունները ձեռքից բաց ենք թողել, և գնալով կառավարումն ավելի ու ավելի վատացել է: Հարկային ճնշումների տակ դու երբևիցե ի զորու չես լինելու տնտեսության կառուցվածքը արդիականացնել՝ այն դարձնելով ժամանակակից: Փաստորեն, «տուգանքի մատերիալ» կտրվածքով մուտքեր են ձևավորվում, որոնք իշխանության կրողների կողմից օգտագործվում են անխնա ու ողորմելի ձևով: Պետական կառավարման անարդյունավետ, երկիրը կործանող քաղաքականություն են վարում: Իրենք երկիր պահելու խնդիր ունեն, ամենակարևորը՝ կառավարելու խնդիր ունեն, ինչից գլուխ չեն հանում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տնտեսագետը:

Եվրամիություն-Ռուսաստան խաչմերուկում Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ շուկան: Արդյոք հայկական արտադրանքն իր տեղը կգտնի՞ եվրոպական շուկայում: «Նախ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու, քաղաքական արտաքին վեկտոր փոխելու մասին: Սա մանկական խաղ չէ, սա կախված է մեր անվտանգության հետ: Մեր անվտանգության, այսպես կոչված, երաշխավորը նվազագույնը երկու հարյուր տարուց ավելի եղել է Ռուսաստանի Դաշնությունը: Նա մեծ երկիր է, չեմ ասում, թե պետք է կարողանանք հավասարը հավասարի հետ խոսել: Հիմա խոսում են ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից և այլն: Ես կարծում եմ, որ այսօրվա գործակալ ցանցը հանձնվել է արևմտյան ինստիտուտներին, և մի նպատակ են հետապնդում՝ Ռուսաստանին վտարել մեր տարածաշրջանից:

Կմնա՞ Հայաստան, չի՞ մնա Հայաստան, խորապես համոզված եմ, որ իրենց դա չի հուզում, առավել ևս՝ իրենց տերերը տվել են երաշխիքներ, թե՝ կգնաք ինչ-որ տեղ, ձեզ տուն ու փող կտանք, կապրեք: Եթե այսպիսի վիճակում ենք հայտնվել, էլ ինչպե՞ս քննարկենք տնտեսության առումով ինչ կլինի: Գյուղատնտեսության ու արդյունաբերության՝ տնտեսության երկու կարևորագույն ճյուղերը չկան, շինարարության մասով էլ, երբ տեսնում ենք այսքան կառուցվող շենքեր, կասկած է առաջանում՝ այս ո՞ւմ փողերն են: Շատ հնարավոր է, որ մեր հարևաններն են խթանում այդ վիճակը, որ վաղն իրենցը դառնա այդ ամեն ինչը: Սա դավադրությունների տեսություն կամ ֆանտազիաներ չեն, այլ այսօր իրականում հայտնվել ենք այդ ահավոր վիճակում: Սա այն տարբերակն է, որ ասում են՝ տիեզերական տերը փրկի այս ազգին»,-եզրափակում է Վարդան Բոստանջյանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում