Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերի հետ
Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ալիևան հետաքրքրվել է հայազգի բնակիչների իրավունքների ու ազատությունների ապահովման վիճակից։
Ավելի վաղ, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտնել էր, որ Ստեփանակերտում մնացել է 10-11 հիվանդ ու հաշմանդամ հայ։