Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս մնում է ադրբեջանցիներին․ Սուրեն Պետրոսյանը ներկայացրել է, թե ինչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (տեսանյեւթ)
Շատերը չեն պատկերացնում, թե ինչ է ստացվելու իշխանության կողմից միակողմանի հողեր հանձնելու հետեւանքով. Ոսկեպար գյուղից մի փոքր ձախ Երեւան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն է, որն անցնելու է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ: Այս մասին իր տարածած տեսանյութում նշել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, ով այս օրերին գտնվում է Տավուշի մարզում:
«Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը եւս մնում է ադրբեջանցիներին:
Պատկերացնենք, թե ինչ է ստացվում բացի հայաթափումից, եթե այդ ամեն ինչը տեղի ունենա: Սա ոչ միայն Ոսկեպարի, այլ ամբողջ պետականության խնդիրն է: Եթե դա տեղի ունենան, այստեղից կսկսվի պետականության ավարտը»,- ասաց նա: Սուրեն Պետրոսյանը կեղծ որակեց տեղեկությունները, թե Ոսկեպարը փակ է, ոստիկանները թույլ չեն տալիս մարդկանց Ոսկեպար գալ. «Որեւէ նման բան չկա, գյուղացիներն ապրում են իրենց բնականոն կյանքով: Մենք ունենք բոլոր հնարավոր շանսերը այս գործընթացը կանգնեցնելու համար»,- ընդգծեց նա: