ԱԺ պատգամավորներ Սարգիս Խանդանյանն ու Մարիա Կարապետյանի կգործուղվեն Բեռլին
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը կգործուղվեն Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունից:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.
Աշխատանքային այցով 2024 թվականի ապրիլի 18-21-ը Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղել ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին, ինչպես նաեւ պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Մարիա Կարապետյանին»,- ասված է կարգադրության մեջ: