Ալիևի հրամանով օկուպացված Բերձոր ու Աղավնո են տեղափոխվել մի խումբ ադրբեջանցիներ
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականով մի խումբ ադրբեջանցիներ բնակություն են հաստատել Արցախի օկուպացված Բերձոր քաղաք և Աղավնո գյուղ:
Ադրբեջանցիների հերթական խումբն ուղարկվել է օկուպացված Բերձոր քաղաք, ինչպես նաև Աղավնո գյուղ: Այս փուլում Բերձոր է տեղափոխվել 21 ընտանիք (68 հոգի), իսկ Աղավնո գյուղ չորս ընտանիք (11 հոգի)։
Այս պահին մշտական բնակություն է ապահովվել 472 ընտանիքի կամ 1773 մարդու Բերձոր քաղաքում և 215 ընտանիքի կամ 819 հոգու Աղավնո գյուղում։