ՀԱՄԱՍ-ը և Իսլամական ջիհադը մեկնաբանել են Պաղեստինում նոր կառավարություն ստեղծելու մասին լուրերը
Պաղեստինի ինքնավարությունը պետք է որևէ քաղաքական քայլ ձեռնարկի միայն համապարփակ ազգային կոնսենսուսի հասնելուց հետո։
Այսպիսի հայտարարություն են արել Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն և «Իսլամական ջիհադ» արմատական խմբավորման գլխավոր քարտուղար Զիյադ ալ-Նահհալը՝ Պաղեստինի նոր կառավարության ստեղծման մասին լուրերի ֆոնին:
«Կողմերն ընդգծել են, որ չեն ընդունում այնպիսի քաղաքական քայլեր, որոնք Գազայի հատվածում կստեղծեն նոր իրողություններ, որոնք հեռու են պաղեստինյան ժողովրդի կամքից և նկրտումներից։ Նմանատիպ ցանկացած միջոցառում պետք է իրականացվի բացառապես համապարփակ ազգային կոնսենսուսի արդյունքում»,- ՀԱՄԱՍ-ի պաշտոնական Telegram-յան ալիքը մեջբերել է հանդիպմանը հաջորդած հայտարարությունը: