Էրդողանն ընդունել է ընտրություններում իր կուսակցության պարտությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է քաղաքային ընտրություններում իր կուսակցության պարտությունից հետո։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հավաքել է ձայների 35,81 տոկոսը: Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը հավաքել է ձայների ՝ 37,29 տոկոս։ Ընդդիմությունն արդեն փաստացի հաղթել է երկրի խոշոր քաղաքներում։
«Այս ընտրությունների հաղթողը մեր ժողովրդավարությունն է։ Այսօրվա ընտրությունները շրջադարձային են, ոչ թե վերջը մեզ համար»,- ասել է Թուրքիայի ղեկավարը և շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր ընտրողին։