Նեթանյահուն որոշել է հարձակվել Ռաֆահ քաղաքի վրա
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Ռաֆահում հարձակման Իսրայելի բանակի պլանների հաստատման մասին: Այս մասին գրում է Times of Israel-ը։
Նեթանյահուի խոսքով՝ բանակը պատրաստվում է բնակչության տարհանմանը, և միջազգային ճնշումը չի ազդի այդ պլանների վրա։
Նա նաև նշել է, որ Գազայից պատանդներին վերադարձնելու ջանքերը շարունակվում են։
«Ամեն անգամ, երբ մենք ստանում ենք ճշգրիտ հետախուզություն, և օպերատիվ պայմանները դա թույլ են տալիս, ես հավանություն եմ տալիս փրկարարական աշխատանքներին»,- ասել է նա։