Իսրայելում սկսվել են բազմահազարանոց հանրահավաքներ
Հազարավոր ակտիվիստներ հավաքվել են Երուսաղեմում՝ պահանջելով Իսրայելում արտահերթ ընտրություններ անցկացնել և համաձայնություն ձեռք բերել պատանդներին ազատելու համար:
Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ ցույցերի ընթացքում իրավիճակը թեժանում է, մարդիկ կրակ են վառում և դիմադրություն ցույց տալիս ոստիկաններին։