ԱՄՆ-ը և Իսրայելը վիրտուալ հանդիպում կանցկացնեն Ռաֆահ քաղաքի հարցի շուրջ
Միացյալ Նահանգները և Իսրայելը ծրագրում են վիրտուալ հանդիպում անցկացնել՝ քննարկելու այլընտրանքները, որոնք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն առաջարկում է Իսրայելին Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում պլանավորված ռազմական գործողության փոխարեն:
Այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով երեք իսրայելական և ամերիկյան պաշտոնյաների:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ հրաժարվել էր պատվիրակություն ուղարկել Վաշինգտոն` ի նշան բողոքի այն բանի, որ Միացյալ Նահանգները չօգտագործեց վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և թույլատրեց ընդունել բանաձև, որը պահանջում էր հրադադարի ռեժիմ։