Լիբիայի վարչապետի նստավայրը հրթիռակոծվել է
Լիբիայի վարչապետ Աբդելհամիդ Դբեյբայի նստավայրը կիրակի օրը հրթիռակոծվել է հակատանկային հրթիռներով, սակայն ոչ ոք չի տուժել:
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով լիբիացի անանուն նախարարին։
«Կիրակի օրը հակատանկային հրթիռներից գնդակոծվել է Լիբիայի վարչապետ Աբդելհամիդ Դբեյբայի նստավայրը, սակայն հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել»,- գրում է գործակալությունը։
Լիբիայում կա երկու կառավարություն, որոնք չեն ճանաչում միմյանց. Առաջինը՝ ՄԱԿ-ի աջակցությամբ և Դբեյբայի գլխավորությամբ, գործում է Տրիպոլիում: Երկրորդը, որը վերապահված է Ներկայացուցիչների պալատի լիազորություններին, գտնվում է Բենգազիում և գլխավորում է Ուսամա Համադը: