Հեզբոլլահը սպառնացել է Իսրայելին պատասխան գործողությամբ
Լիբանանյան «Հեզբոլլահ» կուսակցությունն Իսրայելին սպառնացել է հատուցմամբ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման համար։
«Սիոնիստ թշնամու այս նոր հանցագործությունն անպատասխան չի մնա, Իսրայելը պատասխան կտա այդ ամենի համար»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Telegram ալիքում։
«Իսրայելը թող վստահ լինի, որ հրամանատարներին վերացնելով չի կարողանա կասեցնել տարածաշրջանում ժողովրդական դիմադրության աճող ալիքը։ Ընդհակառակը, դա կամրապնդի վճռականությունը՝ դիմակայելու ամբարտավան, դաժան թշնամուն, ով արյունահեղություն է սանձազերծել, որը սպանել է տասնյակ հազարավոր երեխաների ու կանանց Գազայում»,- նշված է տեքստում: