Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետի տան մոտ կրակոցներ են հնչել
Մարտի 31-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Թուրքիայի Գերիսուն քաղաքի քաղաքապետ ընտրված Բյուլենթ Քարայի տան մոտ անհայտ անձը կրակ է բացել։
Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։
Նոր քաղաքապետը ներկայացնում է ընդդիմադիր կուսակցությունը։ Միջադեպի արդյունքում նա չի տուժել։
«Մենք չգիտենք, թե ով է դա արել, բայց մեր ոստիկանությունը արագ միջամտեց միջադեպին և բերման ենթարկեց կրակողին», - մեկնաբանել է ինքը՝ Քարան։
Մինչ այս քաղաքագետ Հաքան Աքսայը Թուրքիայում ընտրությունների արդյունքները քաղաքական երկրաշարժ էր անվանել։