Բելառուսը զորավարժություններ է սկսել Ուկրաինայի հետ սահմանին
Տարածքային պաշտպանության ուժերի հետ հրամանատարաշտաբային զորավարժություններ են սկսվել Գոմելի շրջանի Ռոգաչևի և Կորմյանսկի տարածքներում:
Այս շրջանը սահմանակից է Ուկրաինայի Չեռնիգովի մարզին։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Զորավարժությունների ընթացքում կմշակվեն օբյեկտների անվտանգության և պաշտպանության, ինչպես նաև ռազմական դրության միջոցառումների ապահովմանը միլիցիայի կամավորների ներգրավմամբ մասնակցության հարցեր։
Գնահատվելու է նաև տարածքային զորքերի ստորաբաժանումների պատասխանատուների պատրաստվածությունը մարտական պատրաստության առաջադրանքներ կատարելու ժամանակ: