Կառավարության որոշմամբ լուծարված թատրոնի դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը կառավարության հետ խնդիր չունի. կարծում է` «Գոյ» թատրոնի փակումը «գցել են կառավարության գրպանը» (տեսանյութ)
Կառավարության որոշմամբ լուծարված «Գոյ» թատրոնի դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը, որը թատրոնի այլ դերասանների հետ դժգոհում է թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակից, նույն կառավարության հետ խնդիր չունի: Կարծում է` «Գոյ» թատրոնի փակումը «գցել են կառավարության գրպանը»:
Հիշեցնենք, որ կառավարությունը 2023 թվականի մայիսի 11-ի նիստում որոշեց «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու մասին: