«Ալիևին մի օգնեք, մեր գյուղերը պահեք, Բաքվին ծառայող «մլիցա» մի՛ եղեք»․ ակցիա՝ կառավարության դիմաց (տեսանյութ)Գյուղը դատարկվում ա, կտոր-կտոր հայրենիքը հանձնեցիք. Գառնիկ Դանիելյանը` ոստիկաններին (տեսանյութ)Երևանը պետք է ոտքի կանգնի, որպեսզի Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել. Աշոտյան (տեսանյութ)Խորհրդարանական ընդդիմությունը դիմում են ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին` փակ հանդիպման հրավերով (տեսանյութ)Ոստիկանի համազգեստ հագած այս հայորդիներն արդյոք գիտակցո՞ւմ են, որ մասնակցում են իրենց հայրենակիցների արյունով պահված կենսական տարածքները՝ նոր սպանդի պատրաստվող թշնամուն հանձնելու դավաճանությանը. Արտակ ԶաքարյանՉափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին․ Լևոն Քոչարյանի օգնականն ասել է՝ ինչպես է տեղի ունեցել իր և Civic.am-ի լրագրողի մասնակցությամբ միջադեպը (տեսանյութ)Այն ինչ տեղի ունեցավ առավոտյան Կիրանցում չի կարող տեղավորվել որևէ հայի գլխում․ Սուրեն ՊետրոսյանԿեղտոտ գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին. ՄարուքյանԳեղարքունիքի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելով մասնավոր հարցի լուծումը ստանձնելու համարԹբիլիսիում ցուցարարները լքել են խորհրդարանի դիմացի տարածքըԳառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներինԳուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և որոշ ժամանակ հետո ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը․ Արտակ ԶաքարյանՈւկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Բրյանսկի վրաԱրգելվել է Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց նաև այլընտրանքային Աճարկուտ-Կիրանց ճանապարհով (տեսանյութ)Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. ՉալաբյանԿիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿԳետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Սպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են
«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր եւ դերեր. ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը. «Ժողովուրդ»Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»
Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը
Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԿառավարությունը նիստ է անում (ուղիղ)Եղանակն առաջիկա օրերին
Ոստիկանությունը որոշել է, որ միայն Կիրանցի բնակիչները կարող են վերադառնալ գյուղ․ ոչ Սրբազանը, ոչ պատգամավորները՝ «իրավունք չունեն» (ուղիղ)
Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը․ «Հրապարակ»Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ» Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ»Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է անում ՀՀ բոլոր մարզերում և բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժինՀայկ Մարությանը ևս կարծում է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունըԱրևմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Կիրանցում ճանապարհը փակած 31 քաղաքացի է ձերբակալվել
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի հատվածում իրականացնում է ականազերծում. Ոստիկանությունն ուծեղացված ծառայության է անցել. պաշտոնական Բագրատ սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին․ «Հրապարակ» ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»24 ժամ ջրամատակարարման դադար կլինի մի շարք հասցեներումՈստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիներին, նրանց թվում կան նաև անչափահասներ (տեսանյութ)Գերլարված իրավիճակ` Կիրանցում. ոստիկանությունը բիրտ ուժի կիրառմամբ բացել է ճանապարհը․ ՈւՂԻՂ
Կիրանցում ոստիկնության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա․ Ոստիկանության ուժերը փակել են գյուղի մուտքերը․ Գառնիկ Դանիելյան
Մշակույթ

Ես չեմ իմացել, թե ինչ թղթի տակ եմ ստորագրում․ ստորագրությունս համարեք հետ կանչված․ Տիգրան Մանսուրյան

 «Հրապարակ օրաթերթ»-ը զրուցել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ․

«Գոյ» թատրոնի կառավարման խորհուրդն ու դերասանական անձնակազմը Նիկոլ Փաշինյանին են դիմել՝ «Գոյը» որպես մասնավոր թատրոն պահելու առաջարկով։ Այս համատեքստում նաեւ ստորագրահավաք է արվել մշակութային գործիչների կողմից, ստորագրել եք նաեւ Դուք։ Դուք եւս դե՞մ եք «Գոյը» Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնին միավորելու ծրագրին։

-Ես չեմ իմացել, թե այդ ինչ թղթի տակ եմ ստորագրում։ Զանգեր էի ստանում մի երիտասարդից՝ հանդիպման խնդրանքով։ Առիթը եղավ, եւ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, համերգից հետո, երբ իմ շուրջը լեցուն մարդիկ կային, ինձ մոտեցավ դերասան Սամվել Թոփալյանը, ասաց՝ «Գոյ» թատրոնի դերասան է։ Ուրախ ու լուսավոր գծերով ներկայացրեց իր խնդրանքը։ Ես տեսա, որ առանձնապես պահանջածը բան չէ։ Ներկայացրեց մի քանի էջանոց հագեցած գրություն, որը ես չուզեցի կարդալ։ Վստահելով երիտասարդին՝ ստորագրեցի։ Հետո պարզվեց, որ այդ ամենի մեջ բազմաթիվ իրավական, կազմակերպչական եւ այլ հարցեր ու խնդիրներ կան, որոնցից ոչ միայն տեղյակ չեմ եղել, այլ չեմ էլ հասկանում։ Անկեղծ ասած՝ չեմ էլ ուզում խառնվել այդ ամենին։ Խնդրանքս է՝ պահի ազդեցության տակ արված ստորագրությունս չշահարկել, կամ համարել հետ կանչված։ 

-Ի՞նչ է ասել Սամվել Թոփալյանը, երբ խնդրել է, որ ստորագրեք այդ թղթի տակ։

-Ասել է՝ «Գոյ» թատրոնի հարցն է, եւ խնդրում են, որ թատրոնը գործի եւ փող տվողը փոխվի։

-Բայց իսկապես «Գոյ» թատրոնի հարցն է՝ իշխանություններն օպտիմալացման համատեքստում թատրոնների միավորման, փակման որոշում են կայացրել, «Գոյ» թատրոնի դերասանները, մեծ թվով մտավորականներ դեմ են, որ այդ ճակատագրին արժանանա այս թատրոնը։ Ինչու եք հրաժարվում Ձեր ստորագրությունից։

-Ես ոչ հասկանում եմ, ոչ էլ գիտեմ, թե օպտիմալացման նպատակը որն է, ով է այդ գործը անողը։ Վերջերս ես առհասարակ ձայն չեմ հանում, որովհետեւ դրանից լավ բան դուրս չի գալիս։ Անմիջապես այս կամ այն կողմում հայտնվում եմ մարդիկ, որոնց հետ ես չեմ ուզի առնչություն ունենալ։ Այսպիսով ստացվում է, որ ես հայտնվում եմ հարձակումների, մեղադրանքների տակ։ Ես 85 տարեկան եմ, եւ առհասարակ ոչ մի բանի մեջտեղում չկամ։ Իմ հեռուստացույցը ինչ որ ինձ ասում է, ես լսում ու այդքանով էլ բավարարվում եմ։

-Իսկ ո՞ր հեռուստաալիքն եք լսում, ո՞ր քաղաքական գործչին։

-Ալիքներ չեմ նայում, բայց համակրում եմ Հովսեփ Խուրշուդյանին։

-Մաեստրո, ասացիք, որ չեք լսել, չգիտեք, թե ինչ են ուզում անել օպտիմալացման անվան տակ, մի՞թե Կոնսերվատորիայի շուրջ ընթացող զարգացումներից էլ տեղյակ չեք։

-Տեղյակ եմ, բայց չեմ մասնակցել դրան, եւ այդպիսով որոշ մարդկանց նեղացրել եմ։ Ես խուսափում եմ ստորագրությունս որեւէ բանի տակ դնել, որովհետեւ դրա պատասխանը շատ արագ ստանում եմ որեւէ կողմից։ 

-Այսինքն՝ խուսափում եք քննադատվելու՞ց, ումի՞ց եք ստանում պատասխանը, ո՞վ է Ձեզ քննադատում։

-Ոչ միայն քննադատում են, այլեւ հայհոյում են, վարկաբեկում, ինչ ասես ասում են։ Ես հասկացել եմ, որ չպետք է խառնվեմ։

-Միգուցե հենց այդ պատճառով են Ձեզ քննադատում, որ չեք խառնվում, չեք արտահայտվում։ Մարդիկ ասում են՝ երկիրը օրհասական վիճակում է, պետություն ենք կորցնում, տարածքներ ենք կորցնում, մշակույթ ու արվեստ ենք կորցնում, փակվում են մշակութային կենտրոններ, իսկ մեր մեծերը, հեղինակություն ունեցող մարդիկ՝ ի դեմս մաեստրո Տիգրան Մանսուրյանի, լուռ է, բոլոր իշխանությունների հետ լավ լինելու գիծն է բռնել։

-Բալիկս, ես չգիտեմ, թե իմ մի զանգը, քննադատությունը ով ինչպես է օգտագործելու իր շահի համար։ 

-Կարծում եք՝ քաղաքական նպատակներո՞վ են օգտագործելու հայրենիքի մասին Ձեր մտահոգությունները։

-Գզվռտոց է հիմնականում, մանր հարցեր։ Ես չէի ուզի խոսել այս ամենի մասին։ Ես որեւէ բողոք չունեմ, միայն խնդրանքս՝ այդ ստորագրության վերաբերյալ է։ Ես միայնակ մարդ եմ, ոչ կին ունեմ կողքիս, որեւէ մեկը չկա։ Իմ կենցաղում մի կերպ եմ գլուխ հանում։ Ես մյուսների հետ խառնվեմ որ ի՞նչ լինի, 85 տարեկան՝ հազիվ քայլող մարդ։ Մանսուրյանին նորից քաշում ես քաղաքական հարցերի մեջ, վախենում եմ։ 

-Դուք մեծ հարգանք ու սեր եք վայելում, Ձեր խոսքը կարեւոր է, դրա համար են մարդիկ Ձեզնից նեղանում, որ լուռ եք, չեք խոսում։ Եւ ակամայից մասնակցում եք իշխանությունների վարած քաղաքականությանը։

-Ահավասիկ խոսել եմ, եւ արդյո՞ւնքը։ Ես երբեք տեսախցիկի առջեւ չեմ հայտնվի, դրանից իմ կյանքը չի հեշտանա, միայն կբարդանա։