Այդ դեպքում հարց` ինչո՞ւ է Ադրբեջանն անընդհատ կրակում և օկուպացված պահում Հայաստանի տարածքները. Արծվիկ Մինասյանը` Փաշինյանին (տեսանյութ)
Հետաքրքիր է, եթե Դուք նստած լինեիք էս դահլիճում ու էդպիսի մի ելույթ լսեիք՝ մեկժամանոց, և Ձեր առաջ լիներ այն կառավարության ծրագիրը, որը ներկայացնում եք, Դուք, ինչպե՞ս կգնահատեիք։ Մի ելույթ, որը բացարձակ կապ չունի ծրագրով ներկայացված նպատակադրումների հետ, նախընտրական ծրագրով բերված խոստումների հետ, և մի ելույթ, որը հերթական անգամ խեղաթյուրում էր իրականությունը։
Այս հարցն այսօր ուղղեց ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը Նիկոլ Փաշինյանին, երբ վերջինս ավարտեց կառավարության անցյալ տարվա ծրագրի վերաբերյալ իր ելույթը։
«Ծրագրում գրել եք մի բան և ներկայացնում եք այստեղ ճիշտ հակառակը: Խոսում էիք Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության ու անվտանգության ապահովման մասին, բայց այլ արդյունքների ու հետևանքների մասին եք խոսում»,- ասաց նա։
Արծվիկ Մինասյանը նաև հետաքրքրվեց, թե ինչու է Ադրբեջանն անընդհատ կրակում և շարունակում օկուպացված պահել Հայաստանի տարածքները, եթե Ադրբեջանի նախագահը վերահաստատել է իր հանձնառությունը՝ ճանաչելով Հայաստանի տարածքները։