«Փնտրվում է ՄԻՊ»-ը թռուցիկները կպցնողներին են բռնել, տարել ոստիկանություն. Վրթանեսյան (լուսանկար)
Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին բռնելու թեմայով դեռ ապրիլի 4-ին ՄԻՊ-ը հարցում էր ուղարկել ոստիկանություն։ Արդեն 3 շաբաթից ավելի է՝ տղերքն անազատության մեջ են, ՄԻՊ-ից ձայն-ձուն չկա։ Այս մասին ֆեյսբուքյան հարթակում հրապարակում է արել ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«Այս թռուցիկներն այդ մասին են... Զավեշտալի է, որ թռուցիկները կպցնողներին են բռնել, տարել ոստիկանություն (3 ժամը լրանալուց հետո բաց են թողել)»,- գրել է Վրթանեսյանը` օգտագործելով «քաղաքականԲան» հեշթեգը: