Իսրայելը պատասխան է պատրաստում Իրանին
Իսրայելի իշխանությունները առաջիկա օրերին կորոշեն իրենց պատասխանը հրեական պետության տարածքի վրա Իրանի հարձակմանը։
Այս մասին հաղորդում է ABC News-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Փիթեր Լերներին։
Նրա խոսքով՝ Իսրայելի ղեկավարությունը հետագա քայլերը կորոշի կա՛մ ապրիլի 15-ին, կա՛մ առաջիկա օրերին։ Զինվորականներն արդեն Իսրայելի կառավարությանը տվել են լայն տարբերակներ՝ արձագանքելու Իրանի հարձակմանը, ասել է Լերները։
Իսրայելի բանակի խոսնակը հավելել է, որ իր երկիրը կարող է հարվածել Իրանին, կարող է չհարվածել, սակայն, բացի այս տարբերակներից, կան բազմաթիվ տարբեր սցենարներ ևս: