Իրանական հրթիռները հարվածել են Իսրայելի ավիաբազաներին. ABC News
Առնվազն 9 իրանական հրթիռներ թափանցել են Իսրայելի հակաօդային պաշտպանություն և խոցել իսրայելական երկու ռազմաօդային բազա, սակայն էական վնաս չեն հասցրել։ Այս մասին հայտնում է ABC News-ը՝ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյային հղումով։
Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով՝ 5 բալիստիկ հրթիռ է հարվածել Նևաթիմ ավիաբազային՝ վնասելով C-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռը, չօգտագործված թռիչքուղին և դատարկ պահեստները։ Բացի այդ, չորս հրթիռ է խոցել Նեգև անապատում գտնվող ավիաբազային։
Ավելի վաղ Իսրայելը հայտարարել է, որ որսացել է թիրախների ավելի քան 99%-ը։ Բացի այդ, ԱՄՆ-ի կողմից խոցվել է ավելի քան 80 անօդաչու թռչող սարք և վեց հրթիռ։