Սինգապուրի վարչապետը հրաժարական է տվել
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը հայտարարել է, որ կլքի իր պաշտոնը՝ առաջարկելով Սինգապուրի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Լոուրենս Վոնգին իր պաշտոնում։ Այս մասին գրում է BBC-ն:
«Ես կլքեմ վարչապետի իմ պաշտոնը 2024 թվականի մայիսի 15-ին, իսկ Լոուրենս Վոնգը երդվելու է որպես հաջորդ վարչապետ նույն օրը: Ես խնդրում եմ բոլոր սինգապուրցիներին տրամադրել Լոուրենսին և նրա թիմին իրենց ամբողջական աջակցությունը և աշխատել նրանց հետ՝ կառուցելու համար Սինգապուրի ապագան»,- գրել է Լի Սյեն Լունը։