Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել էԴեպքի օրը ես ու Ռաիսին միասին ենք անցկացրել ավելի քան 2 ժամ. Ալիև10 բռնություն, 5 ճնշում լրագրողների նկատմամաբ. ՀԿ-ները մտահոգված են
Տավուշի միջոցով թշնամին ցանկանում է վերահսկողություն հաստատել Հայաստան մտնող միակ գազատարի հանդեպ. Էդգար Էլբակյան
Հուսով ու հավատով լի ենք, որ դա հաջողելու է․ Արցախի ԱԺ պատգամավոր
Նենց չի, որ ուշքս գնում է, որ միշտ 3 հոգի հետս գալիս են․ տեսա՞ք Արարատ Միրզոյանին ինչ արեցին․ Ալեն Սիմոնյանը՝ քաղաքում թիկնապահներով շրջելու մասին
Կասեցվել է «Վիգմա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունըԷլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. Գառնիկ ԴանիելյանՌուսաստանը կոչ է անում աշխարհին մեծացնել ճնշումն Իսրայելի և ԱՄՆ-ի վրաԱյս երկու օրը կտրվեն բոլոր բացատրությունները․ Տավուշի թեմի առաջնորդԱզգային ժողովում հայտարարությունների ժամ է. հերթագրվել է 23 պատգամավոր (ուղիղ)3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել․ վիճակը կայուն ծանր էԶվարթնոց օդանավակայանում 23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)ՆԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՍովորել եք՝ օղակի մեջ եք վերցնում, ասում` «շպիոն ա»․ բա որ էդքան փաստ ունեք, շպիոն ենք՝ գործ հարուցեք, դատախազության տեղը չգիտե՞ք․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համարՊապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական շրջաններ, քննարկել անվտանգության հետ կապված հարցեր (լուսանկարներ)ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը` Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի արդյունքներով52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել բռնություն գործադրելու կոչեր հնչեցնելու համար, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին
«Ազատություն, ազատություն» վանկարկումներով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին (տեսանյութ)
«Եկեղեցի չզբաղվել политика»․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վախենո՞ւմ է, թե՞ պարզապես անսկզբունքային է
«Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը մերժվել է օրենքի խախտումների հիմքովԻսրայելը սպանել է Հեզբոլլահի հրթիռային ուժերի ղեկավարինՄասիսի 4-րդ մանկապարտեզում ապաստան գտած բռնի տեղահանվածներից պահանջում են լքել կացարանը. «Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿԴանակահարություն Երևանում․ 38-ամյա տղամարդը «հետույքի շրջանի կտրած-ծակած վերք աջից» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանի իշխանության տապալման հետևանքն է, որ արցախցիները Հայաստանում են. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Դահլիճից Սիսակը գոռում ա, թե «Կիրանցում դպրոց չի եղել», այսինքն, ստացվում ա, որ էսքան տարի էդ գյուղում մարդիկ կրթություն չեն ստացել. Արմեն ՀովասափյանՎայր եմ դրել համայնքի ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցության ղեկավարի լիազորություններս. Էմին Երիցյան
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ Հայաստանը կենթարկվի Ադրբեջանին և կվերածվի ավտորիտար ոստիկանապետության. Օսկանյան
ԱԺ-ի անվտանգության աշխատողներին հանե՛ք, ծառեր տնկե՛ք. Դանիելյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) Ձեր վարչապետն արել է ու անում է ամեն ինչ, որ ձեր միջոցո'վ անի բոլոր ամենավտանգավոր քայլերը` բեմադրելով ձեր համաձայնությունը, ապագա արյունն ու ցավը հավասար լղոզելով բոլորիդ վրա. Լիլիթ Բլեյանը դիմել է տաղանդավորներին ու հասկացողներին Ալիևն այցելել է Ադրբեջանում Իրանի դեսպանատուն և ցավակցություն հայտնելՌայիսիի մահվան պատճառ կարող էր լինել նաև Ադրբեջանի հետ մերձեցումը. HurriyetԱրարատի մարզում 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հյուրասիրել, ասելով՝ «Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս»Ապրիլին 98 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողին չձևակերպելու դեպքեր
ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է օկուպացված Արցախի Հանրապետության վերնախավի հետ
Կասեցնել արցախցիների բնակապահովման ծրագրի ընթացքը և դնել պատշաճ հանրային քննարկման․ հայտարարություն
Թավրիզում հրաժեշտ են տալիս մահացած Ռաիսիին և Աբդոլլահյանին (տեսանյութ)
Նսեմացնելով շարժումը՝ ընդամենը ձեր վախերն եք ի ցույց դնում․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներինՀՀ ԱԽ քարտուղարին Կատարում ընդունել է Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալըՍահիբա Գաֆարովան խոսել է Սիմոնյանի հետ հանդիպման մասինԱրգիշտի Քյարամյանն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են ՔԿ կարողությունների զարգացման հարցըԱզգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ հանձնվողները՝ վերանում. Արշակ Կարապետյան (տեսանյութ)Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը կբացվի Սգո մատյան
ՄԱԿ-ը հետևում է Հայաստանի հետ Ադրբեջանի խաղաղ կարգավորման գործընթացին. Գուտերեշ
Ի՞նչ է ուզում Փաշինյանի նախկինը նախկիններից. «Հրապարակ»Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն է. Վահե ՀովհաննիսյանԻնչ եղանակ է սպասվումԹափառող կենդանիների հարցը չի լուծվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210. «Ժողովուրդ»

Ադրբեջանն այսօր վերածվել է մարդկության դեմ սպառնալիքի՝ ահաբեկման ենթարկելով ողջ տարածաշրջանը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության հայտարարությունը․

«Եվրոպական խորհրդարանը ընդունել է բանաձև՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ և կոչ է արել Եվրոպական հանձնաժողովին կասեցնել էներգետիկ համագործակցությունն Ադրբեջանի հետ, իսկ հետագա հնարավոր համագործակցությունը պայմանավորել այդ երկրում մարդու իրավունքների ընդհանուր իրավիճակով։

Բանաձևում նշվել է նաև, որ Ադրբեջանում մարդու իրավունքների անմխիթար վիճակը համատեղելի չէ COP29 համաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև կոչ արվել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք մարդու իրավունքների խախտումներ են թույլ տվել։ Բանաձևի ընդունմանը նախորդած քննարկումների ընթացքում հորդորվել է նաև կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում ու դադարել Ալիևի ռեժիմին ռազմավարական գործընկեր համարել։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը, որը պարունակում է առանցքային հարցադրումներ, մասնավորապես Ադրբեջանի հետ համագործակցության սահմանափակման և հանցագործ պաշտոնյաներին պատժամիջոցների ու պատասխանատվության ենթարկելու առումով։ Սակայն անհրաժեշտ էր շեշտել նաև, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացրած կառավարությունը չի կարող ապահովել վստահելի և արդարացի համագործակցություն ինչպես ներպետական, այնպես էլ միջպետական հարաբերություններում։ Եվրոպական խորհրդարանը, ելնելով խնդիրների քննարկման իր բացառիկ իրավասությունից, պետք է բարձրաձայնի Լեռնային Ղարաբաղից 2020-2023 թթ․ ընթացքում ավելի քան 150 հազար բռնի տեղահանված հայության ոտնահարված իրավունքների ամբողջական և երաշխավորված վերականգնման մասին և դիմի այս ուղղությամբ գործնական քայլերի։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները, խոսելով ադրբեջանական վարչակարգի և դրա հանցագործ տարրերի մասին, պետք է նաև տեղեկացված լինեն, որ ադրբեջանական նախորդ վարչակարգերը ևս տառապել են հակահայկականության ռասիստական ախտով և յուրացրել դրանից բխող ցեղասպանի պիտակները։ Ահավասիկ, 1988թ․ Սումգայիթի կոտորածի կազմակերպիչները ոչնչով չեն տարբերակվում Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման մերօրյա պատասխանատուներից։ Նմանապես և 1990թ․ Բաքվի, Գանձակի, 1992թ․ Մարաղայի կոտորածների ճարտարապետները վերածվել են հերոսների, որոնց օրինակով դաստիարակված սերունդներն արդեն իսկ կրում են ռամիլսաֆարովական և քամալզեյնալըական մարդախեղման պրակտիկ դրոշմը։

Նման գործընթացները չպետք է ընդունելի լինեն ոչ Եվրոպական խորհրդարանի, ոչ Եվրոպական Միության, ոչ էլ առհասարակ եվրոպական և համաշխարհային հանրության համար, որը մեկ անգամ չէ, որ անհանդուրժելի է համարել բռնատիրական վարչակարգերի գոյությունն ու տապալել դրանք։ Ադրբեջանական իշխող վարչակարգն այսօր վերածվել է մարդկության դեմ սպառնալիքի որջի, որը ահաբեկման է ենթարկում ողջ տարածաշրջանը՝ իրեն վերագրելով խնդիրների լուծման վարչահրամայական ֆունկցիան և ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր ասպեկտները»։