Տավուշում պայքարին է միացել Արթիկի թեմի առաջնորդը Բռնությունը դատապարտելի է, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվածը «Ելե՛ք հանձնել են»․ իրազեկման ակցիա՝ Գյումրիում՝ ի աջակցություն Տավուշի պայքարի ԵՄ դեսպանին հրավիրել եմ ներկա գտնվելու Աշոտյանի դեմ քաղաքական դատավարությանը․ Աննա Մկրտչյան «Հայաստանը պատրաստ է ժամանակավոր հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը»․ Միրզոյան Օկուպացված Ստեփանակերտի Սպայական թաղամասը ադրբեջանցի վանդալները դարձրել են հանրակացարան Ազգը պետք է լինի Տավուշի հետ. Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է (տեսանյութ) Պարոն Օհանյան, ձեր ֆրանկցիային շարեք, հավսար-զգաստ արեք և դաստիարակեք, որ կոռեկտության սահմանները չանցնեն։ ԱԺ֊ Քոչարյանների պապլավոկը չի. քպական (տեսանյութ) Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր Լրատվամիջոցների մասնագիտական պաշտպանված և արդյունավետ աշխատանքն ունի մեծ հանրային կարևորություն․ ՄԻՊ Էս ծրագրով ՀՀ-ն ոչ պաշտոնապես կապիտուլացվում է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ղազախստանում ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ․ ՀՀ կողմը դեռ չի արձագանքել «Արարատ» ԲԿ-ում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած Գնացե’ք, թողություն խնդրեք Աստծուց, որ վիրավորում եք Սրբազաններին, Եկեղեցուն. Մինասյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) «Շողակաթ» ՀԸ-ում եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ (տեսանյութ)Կոչ ենք անում իրավապաշտպան կառույցներին գնահատական տալ փաշինյանական վարչախմբի քաղաքական տեռորին ԱՄՆ-ն է ստիպել Զելենսկիին արգելել Ուկրաինային բանակցություններ վարել․ Զախարովա21-րդ դարում ՌԴ նախագահի երդմնակալությանը երբեք չեն մասնակցել օտարազգի գործող ղեկավարները․ ՇարմազանովՄայիսի 2-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Մեր հարևանները դեռ դժկամություն են ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում. Արարատ Միրզոյանը` «Al-Jazeera»-ին
Կամ միասնական պայքարով Հայաստանն ազատում ենք այս հրեշից, կամ… Ռուբեն ՀակոբյանՀայ-ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարովԲաքուն կողմ է Երևանի հետ ուղիղ, երկկողմ բանակցություններին․ ԲայրամովԿենսաթոշակային ֆոնդերում արցախցիների կուտակած գումարների խնդիրը ոչ թե մեխանիկական ու տեխնիկական է, այլ իրավական․ ԿԲ նախագահՊետք չէ վախենալ որևէ բանից. oրվա խորհուրդը (տեսանյութ)Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Հայաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահՀայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները խորացնում են համագործակցությունըԴարակերտի բնակիչներ, սպասեք նոր ծրագրերի. Մասիսի քաղաքապետՀայաստանը նոր մեծ վարկ է վերցնում«Դու սարսափած ես, դա երևում է քո վախվորած աչքերից՝ ինչքան էլ «ուժեղ տղա» խաղաս». ՀովասափյանՀութները Կարմիր ծովում հարձակվել են իսրայելական առևտրային նավերի վրաՍահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները փոխադարձ արդյունքների հասնելու տեսանկյունից արդյունավետ են եղել․ ԲայրամովԲերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետ
Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար 1 կոպեկ փող են տվել, ինքը շան տղա ա, ինքը սապլյակի տղա ա, այո, եթե գումար կվերցներ, կլիներ շուն ու սապլյակ. Հովհաննես Հարությունյան (տեսանյութ)
Շիրակի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը, փողն ու ոսկին գողացել էր տանտիրոջ 17-ամյա որդինՏուրիստների թիվը պակասել է 3 տոկոսով (տեսանյութ)Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհինՆիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյայիՎրաստանի վարչապետը դավաճան է անվանել երկրի նախագահ Սալոմե ԶուրաբիշվիլիինԲաքուն պատրաստ է գործակցել ՀՀ-ի հետ՝ անհետ կորածների որոնման հարցում․ Էլդար Սամեդով
Դրանք ոչ թե տարածքների հանձնում է, այլ մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ․ ՔՊ-ական (տեսանյութ)
Ինչպես ստանալ հարկ վճարողի հաշվառման համար հայտարարագրման հարթակի միջոցով․ հաճախ տրվող հարցերՎթար Արարատում. ձին սատկել է, ուղևորները՝ հոսպիտալացվելԿարծում եմ` «Քաղաքականությամբ չզբաղվող» այս «դուխով»-ական բուռունդուկին, արժե պատասխանատվության ենթարկել՝ ազգային հավաքական շահի համար պայքարող մարդկանց «շուն» անվանելու համար. Արթուր ԵղիազարյանՉի կարող աշխարհում լինել որևէ այլ խելագար կառավարություն, որը երկրի մի քանի փոքրիկ սահմաններում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական սահմաններն օկուպացված են դիմացի կողմից․ Մանուկյան (տեսանյութ)Ամերիկացիները Գազայում անհապաղ զինադադար են պահանջումԿիրանցի կինը պատմում է, թե ինչպես է կիրանցեցի Գագիկ Վարդանյանը 1992թ-ի մարտի 11-ին նահատակվել «Խրեմլու»-ից արձակված գնդակից (տեսանյութ)Ձեր դաշնակիցները թուրքերն ու ադրբեջանցիներն են, մերը՝ ռուսները. Մինասյանը՝ Ռուբեն Ռուբինյանին (տեսանյութ)Լաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը. ՍԱՏՄ
Հասարակություն

ՆԳՆ-ում փորձել են հասկանալ՝ ապագա ոստիկանները պատրա՞ստ են ընկալել նոր պահանջները

Ապրիլի 3-16-ը ՆԳՆ կրթահամալիրում անցկացվեց Քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության ձևավորման ուղղությամբ հարցազրույցի փուլը, որին մասնակցում էր 920 դիմորդ: Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ 

Հարցազրույցներն ավարտվեցին ապրիլի 16-ին՝ Ոստիկանության համար խորհրդանշական օրը։

Դիմորդների շարքում էին ինչպես գործող ոստիկաններ՝ քրեական հետախույզներ, համայնքային ոստիկաններ, պարեկներ, այնպես էլ քաղաքացիական անձինք։
Հարցազրույց անցկացնող չորս հանձնաժողովները նախագահում էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանն ու Կարեն Հակոբյանը և ՔՈԳՎ վարչության պետ Արթուր Եգանյանը։
«Մի քանի ուղղությամբ ենք աշխատում՝ հայտնաբերել այնպիսի անձանց, որոնք Քրեական ոստիկանությունում աշխատելու ներուժ ունեն, գնահատել այն անձանց աշխատանքը, որոնք 24/7 ռեժիմով մեր քաղաքացիներին ծառայություն են մատուցում և նաև ձեռնամուխ են լինում հանցագործությունների բացահայտմանը, նրանց տալ հնարավորություն՝ կրթական գործընթացով անցնելու պայմաններում նշանակվել Քրեական ոստիկանությունում:

Մի կողմից բացահայտում ենք մեր լավ կադրերին, որոնք իրենց պոտենցիալը առավելագույնս կարող են օրինակ ծառայեցնել ոչ թե Քրեական ոստիկանությունում աշխատանքի շրջանակներում, այլ նաև Պարեկային ծառայությունում, Համայնքային ոստիկանությունում կամ ոստիկանության այլ ստորաբաժանումում, մյուս կողմից իդենտիֆիկացնում ենք այնպիսի անձանց, որոնց հետագա ծառայությունը պետք է նորից վերագնահատվի, և հասկանանք՝ արդյոք ոստիկանությունում կա տվյալ պոտենցիալին համապատասխան որևէ ուղղություն»,-ասում է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Հանձնաժողովներում ներգրավված էին ՆԳՆ ոստիկանության, պետական կառավարման այլ համակարգերի, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հոգեբան:

«Կան հարցվողներ, որոնք բավական հուզված են ներկայանում, ինչը, կարծում եմ, նորմալ է, խոսում է նրանց հուզականության մասին: Կան նաև մարդիկ, ովքեր շատ պատրաստված են, բոլոր հարցերին պատասխանում են հանգիստ, հավասարակշռված»,-ներկայացնում է հոգեբան Քրիստինա Ավետիսյանը:

Այս փուլում ստուգվում էին դիմորդների անձնային որակները, ստեղծագործական մտածողությունը, ներուժը, ինչը կարևոր է վերապատրաստման ավարտից հետո հանրային անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարում առավել բարձր ցուցանիշներ գրանցելու համար։

ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի խոսքով՝ «Որոշ գործընթացներ դեռ առջևում են: Դրանք հաղթահարելուց հետո, նկատի ունեմ դասընթացների փուլը, կձևավորվի Քրեական ոստիկանության նոր ստորաբաժանումը։ Մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձրել կիբեռհանցագործությունների, թմրամիջոցների դեմ պայքարի ստորաբաժանումների վրա։ Կարծում եմ՝ ապագայում կունենանք ավելի պրոֆեսիոնալ կառույց»:

Մասնագիտացված ծառայության բովանդակային, կառուցվածքային և կառավարման մեթոդաբանության փոփոխության արդյունքում Քրեական ոստիկանությունը կունենա ոլորտային ուղղաձիգ կառավարում թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում։

«Ընդհանուր առմամբ, գործող ոստիկաններից գոհ ենք: Հատկապես կցանկանայի առանձնացնել ՔՈԳՎ ծառայողների մասնագիտական պատրաստվածությունը, փորձը և հետագա մղումը՝ ավելի լավ ծառայելու իրենց գործում։ Ինչ վերաբերում է քաղաքացիական անձանց, փորձում ենք լավագույններին ընտրել: Կան արժանի թեկնածուներ, բայց կցանկանայինք, որ ավելի լավ պատրաստված լինեին»,-նշում է ՄԱԶԾ ներկայացուցիչ, հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը:

Գործող ոստիկանի դեպքում հանձնաժողովի խնդիրն էր հասկանալ, թե նա պատրա՞ստ է ընկալել բարեփոխված ծառայության պահանջները, ստացած գիտելիքներն ու մասնագիտական ունակությունները ծառայեցնել արդի մարտահրավերներին դիմագրավելուն։ Քաղաքացիական անձանց դեպքում հանձնաժողովի ուշադրության կենտրոնում էին Քրեական ոստիկանությունում ծառայության անցնելու մոտիվացիայի, դիտողականության, սովորելու ունակությունների և որակական հատկանիշների վերաբերյալ հարցերը։

Հոգեբան Անահիտ Սահակյանի խոսքով՝ «Ի սկզբանե իմ առջև հարց եմ դրել քրեական ոստիկանների ընտրության դեպքում ինչը պետք է հաշվի առնել, ինչպիսի հարցեր տալ, որպեսզի ունենանք ապագա քրեական ոստիկանի հոգեբանական նկարագիրը, այսինքն՝ անհրաժեշտ հոգեբանական առանձնահատկությունները, որոնք, իհարկե, վերապատրաստումից հետո նաև կստանան համապատասխան գիտելիքներ, կարողություններ, հմտություններ»:

Հարցազրույցների ընթացքում Քրեական ոստիկանությունում ծառայության նոր մոտեցումների վերաբերյալ իրենց ակտիվությամբ աչքի ընկան նաև կին դիմորդները։
Դիմորդ Թամարա Սարգսյանն ասում է՝ «ՆԳՆ կրթահամալիրի պաշտոնական կայքէջում տեսել եմ Քրեական ոստիկանություն ընդունելության մասին հայտարարությունը, որոշել եմ գալ և ուժերս փորձել։ Կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է մասնագիտական առաջընթացի համար»:

ՆԳ նախարարության նախաձեռնությամբ` Քրեական ոստիկանություն ընդունելության մրցութային տեղերի 20 տոկոսը հատկացվել է կին դիմորդներին, ինչը կխթանի ոստիկանությունում կանանց ներգրավվածությանը:

«Ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածության բարձրացումը ՆԳՆ բարեփոխումների կարևոր առանցքում է, և այս տեսանկյունից մեզ համար շատ կարևոր է ունենալ բովանդակային առումով կանանց և աղջիկների ներգրավում ոստիկանության աշխատանքներում, ծառայության կազմակերպման շրջանակներում: Այստեղ մենք Պարեկային ծառայության օրինակով նախ փոփոխեցինք պահանջները ոստիկանության համակարգ մուտք գործելու համար, և այն հավասարապես կիրառելի է նաև Քրեական ոստիկանության համար»,-ասում է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Հարցազրույցի մասնակից քաղաքացիական անձանց մեջ նույնպես կային ներուժ ունեցող դիմորդներ, որոնք վերապատրաստվելուց հետո կարող են դառնալ արհեստավարժ ու բարեվարք ոստիկան: Նրանց ստացած գիտելիքների և գործող ոստիկանների փորձառության համատեղումը Քրեական ոստիկանությունում նոր որակ կապահովի:
«Մասնագիտությամբ իրավագետ եմ, 2023 թ. ավարտել եմ ՆԳՆ կրթահամալիրը։ Ընդունվում եմ Քրեական ոստիկանություն, որովհետև մտածում եմ, որ մասնագիտության համար լավ սկիզբ է»,-ասում է դիմորդ Դիանա Վերանյանը:

Հանձնաժողովի անդամները գործող ոստիկանների դեպքում մանրամասն ուսումնասիրում էին նրանց աշխատանքային կենսագրությունը և համալիր պատկերացում կազմում ծառայողական փորձի մասին։

Դիմորդ Նարինե Խաչատրյանը նշում է՝ «Ոստիկանությունում ծառայում եմ շուրջ 19 տարի և հուսով եմ, որ այդ տարիների ընթացքում ձեռք բերած աշխատանքային փորձս կկարողանամ հնարավորինս արդյունավետ օգտագործել Քրեական ոստիկանությունում»:
Հարցազրույցը հաջողությամբ հաղթահարածները կրթահամալիրում կանցնեն հատուկ վերապատրաստում և թափանցիկ ընթացակարգով կնշանակվեն Քրեական ոստիկանության համապատասխան պաշտոնների: