Ռուսաստանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Իսրայելը խախտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի պահանջները՝ կապված հրադադարի և մարդասիրական օգնության համար Գազայի հատված մուտք գործելու հետ, ինչի համար նա պետք է ենթարկվի պատժամիջոցների:
Այս մասին հայտարարել է կազմակերպության Անվտանգության խորհրդում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Անվտանգության խորհրդի պարտադիր բանաձևերը չկատարելը պետք է հանգեցնի խախտողի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը։ Մենք կարծում ենք, որ Խորհուրդը պետք է առանց հապաղելու քննարկի այս հարցը»,- մշտական ներկայացուցչի խոսքերն են մեջբերում ռուսական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ այժմ Գազայի բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելը գրեթե անհնար է։ Վկայակոչելով ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի տվյալները՝ Նեբենզյան ասել է, որ իսրայելական բանակը արգելափակում է այդ հատված մեկնող մարդասիրական շարասյունների կեսը։