Ճապոնիայում գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է ութ մարդ
Առնվազն ութ մարդ տուժել է Ճապոնիայում հինգշաբթի գիշերը տեղի ունեցած 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։
Երկրի հարավ-արևմուտքում գտնվող Այչի, Կոչի և Օսակա նահանգներում, որտեղ ուժեղ ցնցումներ են զգացվել, ութ մարդ ստացել է թեթև վնասվածքներ, հիմնականում՝ քերծվածքներ և կապտուկներ՝ ընկնելու հետևանքով, հայտնում է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը։
6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Սիկոկու և Կյուսյու կղզիների միջև։
Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։