Մենք պետք է հաղթենք Գազայի հատվածում. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել միասնության և երկրում ներքին տարաձայնությունների հաղթահարմանը՝ ՀԱՄԱՍ-ի և Իրանի կողմից «էկզիստենցիալ սպառնալիքի» պայմաններում:
Նա համապատասխան հայտարարություն է արել Մոսադի հետախուզական ծառայության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է վարչապետի գրասենյակը։
«Մենք պետք է հաղթենք Գազայի հատվածում գտնվող ահաբեկչական առանցքին, ազատենք պատանդներին և ետ մղենք Իրանից բխող տոտալ սպառնալիքները, որոնք պահանջում են վճռականություն և միասնություն, իսկ էկզիստենցիալ սպառնալիքի դեպքում անհրաժեշտ է միավորել ուժերը և ոչ թե պառակտել դրանք»,- ասել է վարչապետը։