Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտներից մեկին
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի օբյեկտներից մեկին:
Այս մասին հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։
Իրանական լրատվամիջոցները, ինչպես հաղորդում է Reuters-ը, հայտնում են Սպահանի օդանավակայանի մոտ պայթյունների մասին։ Ըստ Fars գործակալության՝ պայթյունը տեղի է ունեցել օդանավակայանի մոտ, և այնտեղ ակտիվացել են Իրանի ռազմաօդային ուժերի 8-րդ բազան։
Երկրի իշխանությունները չեղարկել են թռիչքները Թեհրանի, Սպահանի և Շիրազի վրայով։