Իսրայելը նախազգուշացումներ չի արել քաղաքացիներին Իրանի հարվածից առաջ. NBC
Իսրայելի իշխանությունները լրացուցիչ նախազգուշացումներ չեն արել իրենց քաղաքացիներին Իրանի դեմ պատասխան հարվածից առաջ: Այս մասին հաղորդում է NBC-ն՝ վկայակոչելով իսրայելական զինվորականներին։
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իսրայելը պատասխան հարված է հասցրել Իրանի թիրախներին։ Պայթյուններ են գրանցվել Սպահան քաղաքի մոտակայքում։
Հարձակումը տեղի է ունեցել ժամեր անց այն բանից հետո, երբ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը հայտարարեց անհապաղ պատասխան առավելագույն մակարդակով, եթե Իսրայելը ռազմական գործողություններ ձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ: