Հայաստանն ու Ադրբեջանը ասել են, որ պատրաստ են հարգել 1991 թ․-ի Ալմա-Աթայի հռչակագիրը՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում․ Փաշինյանը պատրաստ է նաև փոխանցել 4 ոչ անկլավային գյուղերը․ Լավրով
Հայաստանն ինքը դեռ չի կարող որոշել իր տարածքում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Sputnik ռադիոկայանին, Комсомольская правда-ին և Говорит Москва-ին տված հարցազրույցում։
«Իհարկե, երբ ասում են, որ ՀԱՊԿ-ը չի կարող որոշել, թե որտեղ է գտնվում իր պատասխանատվության գոտին Հայաստանում, Հայաստանն ինքը դեռ չի որոշել։ Նրանք հայտարարեցին, որ պատրաստ են Ադրբեջանի հետ միասին հարգել 1991 թվականի սահմանները՝ Ալմա-Աթայի հռչակագիրը, ինչը նշանակում է, որ Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի կազմում։ Միաժամանակ զուգահեռ նրանք ստեղծել են սահմանազատման հանձնաժողով։ Եվ դրան զուգահեռ, Փաշինյանը վերջերս հայտարարեց 4՝ ոչ անկլավային գյուղերի մասին, որ պատրաստ է փոխանցել։ Նա հասարակությանն ասում է, որ հակառակը ճիշտ չի լինի», - ասել է Լավրովը։
Նախարարն ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի՝ իր պատասխանատվության ոլորտը նշելու պարտավորության մասին պետք է խոսել միայն Հայաստանի սահմանների սահմանազատումն ավարտելուց հետո։ Այս սահմանները, ըստ նրա, սահմանազատման և միակողմանի քայլերի մասին խոսելու գործընթացում դառնում են «շարժական»։
«Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը, ինչն ակտիվորեն անում է Հայաստանի ղեկավարությունը»,- ասել է նախարարը։