Ապրիլի 22-ին Ալիևը կլինի Մոսկվայում. հայտնի է` ինչ հարցեր է նա քննարկելու Պուտինի հետ
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ապրիլի 22-ին Մոսկվայում կկայանան բանակցություններ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կլինի Ռուսաստանում ռազմավարական գործընկերության և դաշինքի, ինչպես նաև կարծիքների հանգամանալից փոխանակում իրականացնել տարածաշրջանային արդի խնդիրների շուրջ»,- ասված է ուղերձում։
Բացի այդ, Բայկալ-Ամուր մայրուղու շինարարության մեկնարկի 50-ամյակի կապակցությամբ Պուտինը և Ալիևը կհանդիպեն ԲԱՄ վետերանների և երկաթուղային արդյունաբերության աշխատակիցների հետ։ Ընդգծվում է, որ ավտոմայրուղու կառուցման հետ կապված հարցերն անմիջականորեն վերահսկել է Ալիևի հայրը՝ Հեյդար Ալիևը։