Իսրայելն Իրաքում հարձակվել է իրանամետ խմբավորման շտաբի վրա
Օդային հարձակման են ենթարկվել իրաքյան իրանամետ «Ալ-Հաշդ ալ-Շաաբի» խմբավորման հրամանատարական շտաբը և իրաքյան բանակի շտաբը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ալիքը նշում է, որ Իրաքում իրանամետ ուժերի վրա հարձակումն իրականացրել է Իսրայելը՝ ի պատասխան իրաքյան դիմադրության վերջին հարձակումների։
Իրաքյան լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի անվտանգության ծառայությունների աղբյուրները, հայտնում են, որ օդային հարձակման ենթարկված Կալսո բազան Հաշդ ալ-Շաաբի խմբավորման և Իրաքի դաշնային ոստիկանության համատեղ բազան է։