Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերը

Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը՝ արտաքին տնտեսական գործերի նախարար Յուն Չեն Հոյի գլխավորությամբ, այցով մեկնել է Իրան։
Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:
Հաղորդագրության համաձայն՝ Հյուսիսային Կորեայի նախարարության պատվիրակությունը Փհենյանից Իրան է մեկնել ապրիլի 23-ին։
Yonhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այցը կարող է կապված լինել ռազմական ոլորտում կապերն ամրապնդելու կողմերի մտադրության հետ։ Վերջին անգամ Հյուսիսային Կորեայի իշխանությունները Իրան են այցելել 2019 թվականին։