Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանը
ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկություն է անցկացրել՝ հաստատելու Ուկրաինային աջակցելու մասին օրինագծի քննարկումը, որը կազմում է մոտ 61 միլիարդ դոլար:
Սա նախնական փուլ է՝ վերջնական ընդունումից առաջ, հաղորդում է BBC-ն։
ԱՄՆ Սենատում օտարերկրյա օգնության օրինագծերի արդյունքում օգնություն կհատկացվի Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին:
Վերջնական քվեարկությունը կարող է կայանալ այսօր՝ հաշվի առնելով սենատորների տրամադրությունը: Օրենքի ընդունման հարցում գրեթե ոչ ոք կասկած չունի: