Այս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մարդ կա, որ 2018-ի ապրիլին փողոց չէր փակում ու նույնիսկ քննադատաբար էր արտահայտվում կատարվողի վերաբերյալ, իսկ, ասենք՝ 2019-ին արդեն ընդդիմադիր չատերից սքրինշոթեր էր հասցնում նիկոլենց։
Մարդիկ կան, որ երբեք նիկոլական չեն եղել, 2020-ի նոյեմբերին Նիկոլին ինչ ասես չէին ասում, բայց 2021–22-ին պետական պաշտոններ վերցրին։
Կան նաև մարդիկ, որ 2018-ի ապրիլին փողոց էին փակում, բայց 2020-ի նոյեմբերից նիկոլական ռեժիմի դեմ կռիվ են տալիս։
Մի խոսքով, խառն ա...
Եթե նայենք, թե ովքեր են 2018-ից բացեիբաց և անշեղորեն Նիկոլի դեմ եղել, մի բուռ մարդ է մնալու»։
Մեկնաբանություններում էլ, պատասխանելով օգտատիրոջ դիտարկմանը, թե ինքը դադարել է փողոց դուրս գալուց, երբ հասկացել է, որ «սա մանիպուլացնում ա, խաբում ա...» (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին - խմբ.), Վրթանեսյանը պատասխանել է. «Մեկը շուտ ա հասկացել, մյուսը՝ ուշ։ Մեկն էլ դեռ չի հասկացել, բայց վաղ թե ուշ հասկանալու է։ Դրա համար գոնե այս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին»։ Որովհետև այդ սանրով եթե սանրենք, տակը հազիվ մի քանի մազ ա մնալու։