ԱՆԴՐԱԴԱՐՁ. ԱԺ-ում մարդիկ կան, որ օրենսգրքերի անվանումներն անգամ իրարից չեն տարբերում. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)
NEWSPRESS.am-ի «Անդրադարձ» հաղորդաշարի հյուրն է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Վերջին ժամանակներում ՀՀ կառավարությունը հաճախ է մերժում Գևորգ Պետրոսյանի առաջ քաշած օրենսդրական փոփոխությունների նախագծերը: Կա՞ արդյոք հատուկ տրամադրվածություն ընդդիմադիր խմբակցության պատգամավորների առաջ քաշած նախագծերի հանդեպ, հե՞շտ է արդյոք աշխատել 7-րդ գումարման Ազգային ժողովում, որտեղ շատ են անփորձ, քաղաքականությունից հեռու պատգամավորները, ինչպե՞ս է գնահատում ՀՀ կառավարության ու Ազգային ժողովի աշխատանքը, այս և այլ հարցերի շուրջ NEWSPRESS.am կայքի հիմնադիր- տնօրեն Արմենուհի (Արիանա) Հովսեփյանի և Գեւորգ Պետրոսյանի զրույցը՝ ստորև ներկայացված տեսանյութում: