Այսօր հայ զինծառայող է վիրավորվել ադրբեջանցի դիպուկահարների կողմից. Փաշինյանը՝ Ալիեւին (տեսանյութ)
Հայ զինվորը ադրբեջանական դիպուկահարի կողմից վիրավորվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի հյուսիսարեւելյան ուղղությամբ։ Այս մասին Մյունխենյան անվտանգության համաժողովում Ղարաբաղի շուրջ բանավեճի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ բանավեճի ժամանակ Փաշինյանն ընդգծեց, որ «գլխավոր խնդիրն այդ գործընթացը դադրեցնելն է»։
Նշենք, որ Ալիեւը հայտարարել էր, թե ադրբեջանցի զինվոր է զոհվել շփման գծում։
Տեսանյութը՝ News.am-ի