Ընդդիմությունն արտահերթ ընտրության համար վայր կդնի մանդատները, բայց Փաշինյանը չպետք է մնա որպես վարչապետի պաշտոնակատար․ Արթուր ԽաչատրյանՎերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի և ողջ շրջանում եղել է զինվորների ու խաղաղ բնակիչների կողքինԱԺ պատգամավորի առաջնային պարտականությունն ԱԺ նիստերին մասնակցելն է. Վարդանյանն ասաց՝ ինչու Տավուշ չի գնումԳոյապահպանության փուլերում «միակ սոցիալ-հոգեբանական կառուցվածքը, որ չի կազմաքանդվում ամբողջությամբ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է․ ՍիմոնյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան. օր 4–րդ (տեսանյութ)Օդից վերցրած պնդումներ են․ Հովհաննիսյանը՝ ՔՊ-ականների Բագրատ Սրբազանի շարժմանը միանալու ցանկության մասինԱշոցք. Բավրայում ձյուն է եկել (լուսանկարներ)Բայրամովը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրևԽորհրդարանական ճեպազրույցների ուղիղ հեռարձակումԳեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրում այսօր շչակ կգործարկվիՇարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց էԳերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. (տեսանյութ)․ «Ժողովուրդ» Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ․ «Փաստ»Աշխատանքի բաժանում․ «Հրապարակ»Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»Հրդեհ` Դեղատան փողոցում (լուսանկարներ)Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ»Փաշինյանն այսօր կմիանա ընդդեմ շարժմանն արշավին․ «Հրապարակ»Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»Ագրարային համալսարանն ունի 340 միլիոն դրամի պարտավորություն գույքահարկի գծով․ «Հրապարակ»Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ»Ավտովթար՝ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ (լուսանկար)Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելուԿոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել. «Ժողովուրդ»Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ»Ֆինլանդիան սկսել է ռազմական տեխնիկա պահել ՆորվեգիայումԻսրայելի պաշտպանության բանակը կոչ է անում պաղեստինցիներին հեռանալ Ռաֆահ քաղաքիցԳոյության պայքարն այդ ե՞րբ դարձավ դասական քաղաքական իրադարձություն․ Բաբայան
Նիկոլը սադրանքների դիմելով հույս ունի, թե ՌԴ-ն 1-ինը հարված կհասցնի հայ-ռուսական հարաբերություններին․ Աշոտյան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է երթը Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 32-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Անպատվության դարաշրջան․ զինվորի կյանքը վտանգելու գնով թշնամու առաջ բացում են ՀՀ դարպասները․ Ոսկանյան Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ մեկնարկում է երթ Գյումրիից Երևան Ուկրաինան կոչ է անում ներգրավել արևմտյան զորքեր բերել ՈւկրաինաՀայաստանը չի մասնակցում զորավարժություններին և պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Համասը Իսրայելին փոխզիջում է առաջարկումԴժոխածին է նա, ով մեր կյանքը վերածում է սևի և սպիտակի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել, որովհետև ձեր ապավինած, բայց խարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու․ ԶաքարյանՏավուշում հենց հիմա տեռոր է իրականացվում, ՀՀ իշխանությունը ժողովրդին ծեծում, ահաբեկում է (տեսանյութ) Երկաթյա կանոն է, եթե բռնության կոչ անողներ լինեն, րոպե առաջ կհեռացվեն մեր շարքերից. Պետրոսյան (տեսանյութ) Վարչակազմը քաղաքացիների լեգիտիմ անհանգստությունը ներկայացնում է որպես իշխանափոխության համար պայքար Սամսոնյանն ու Սաղաթելյանը քաղաքական հետապնդման են ենթարկվում․ հայտարարություն՝ ուղղված դեսպաններին Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների մետաղական արգելափակոցներն են վերականգնվում Կիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրում (տեսանյութ)

Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ

Գլխավոր դատախազությունն այսօր՝ 2024 թվականի ապրիլի 26-ին, Եվրոպայի խորհրդի հետ համատեղ, մեկնարկել է «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով երկօրյա բարձրաստիճան խորհրդաժողովը:

Խորհրդաժողովի նպատակն է քննարկել կոռուպցիոն, տնտեսական ու ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում դատախազների գործառույթների եվրոպական չափանիշները՝ խթանելով անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցությունը:

Բարձրաստիճան խորհրդաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրով համաֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» և «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրերի շրջանակներում:

Խորհրդաժողովին մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ Արթուր Դավթյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը,  Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեն, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի նախագահ Յանա Զեզուլովան, դատախազության պատվիրակություններ՝ Ռումինիայից, Լյուքսեմբուրգից, Նիդերլանդներից, Ավստրիայից, Իտալիայից, Շվեյցարիայից, Հունաստանից, Եվրոպայի խորհրդի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև  Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ՀՀ այլ պետական մարմինների ներկայացուցիչներ:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է. «Ուղիղ տասն ամիս առաջ՝ 2023 թվականի հուլիսի 1-ին, Դատախազության 105-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ կազմակերպեցինք «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձրաստիճան երկօրյա խորհրդաժողով: Արդյունքներն ամփոփելիս՝ հստակ ցանկություն կար՝ եվրոպացի գործընկերների հետ նման ձևաչափով համագործակցությունը զարգացնել, կազմակերպել նոր բարձրաստիճան խորհրդաժողով՝ ավելի ընդգրկուն աշխարհագրությամբ: Այսօր մեկնարկում ենք «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով երկօրյա միջազգային խորհրդաժողովը: Այս նախաձեռնությունը կրկին իրականացվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի գործընկերների հետ սերտ համագործակցության արդյունքում: Այս կապակցությամբ, երախտագիտությունս հայտնելով Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կառույցներին ու պաշտոնատար անձանց, ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության դատախազության համագործակցությունը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ ունի լավ ավանդույթներ և հատկապես վերջին տարիներին թևակոխել է զարգացման որակապես նոր փուլ: Վստահ եմ՝ այսօր մեկնարկող միջոցառումը  մասնագիտական երկխոսության նոր՝ ավելի բարձր նշաձող կսահմանի և արդյունավետ հարթակ կդառնա ինչպես անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցության, այնպես էլ ապօրինի կերպով ձեռք բերված գույքի բռնագանձման ոլորտներում մեր երկրների փորձառության ու մարտահրավերների վերաբերյալ գիտելիքներով կիսվելու համար»:

ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը ողջունել է Խորհրդաժողովի մասնակիցներին՝ նախորդ տարի մեկնարկած ավանդույթն այս տարի Խորհրդաժողովի շրջանակում շարունակելու համատեքստում և շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, արդյունավետ փոխգործակցության, այն զարգացնելու գործում ակտիվ ներգրավվածության ու ներդրման համար:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը կարևորել է անդրազգային հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցության վերաբերյալ բարձրաստիճան խորհրդաժողովի անցկացումը և ընդգծել, որ եվրոպական չափանիշների հիման վրա համագործակցությունը անդրազգային հանցավորության դեմ պայքարի, օրենքի գերակայության և արդարադատության բարեփոխումների արդյունավետության ամրապնդման տեսանկյունից առանցքային է Հայաստանի ինստիտուցիոնալ բարեփոխումների ամրապնդման համատեքստում: «Օրենքի գերակայությունը և արդարադատության բարեփոխումները կարևոր են ժողովրդավարության ամրապնդման համար»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը»:

Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն կարևորել է համագործակցությունն ու անդրադարձել արդեն իսկ ձեռք բերված հաջողություններին՝ ընդգծելով դրանց կարևորությունը ապագա նախաձեռնությունների համար հիմք ստեղծելու գործում:

Խորհրդաժողովի երկու հիմնական թեմատիկ նիստերի շրջանակներում անդրադարձ է կատարվել քրեական վարույթներով միջազգային համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև այդ ոլորտում  առանձին գործերով մարտահրավերներին։