Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է Ապրիլի 26-ից ստացած հայտերը չեն դիտարկվելու. «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումի կազմկոմիտե

Ինչո՞ւ է Անդրանիկ Քոչարյանն այցելել «Արսենալ» գործարան. 168.am

168.am-ը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այս պահին գտնվում է «Գառնի Լեռ» գիտաարտադրական միավորում եւ «Արսենալ» ռազմաարդյունաբերական նորաստեղծ գործարանում: Թե ինչո՞ւ, դեռեւս պարզ չէ:

Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների՝ այդ գործարանի բաժնետերերն են Թոխմախի Բաբո անունով հայտնի Բաբկեն Ղազարյանը, հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի (Դոն Պիպոյի) եղբայրը՝ Արմեն Ասատրյանը (Լալա մականունով) եւ ԱՄՆ քաղաքացի Արմեն Մելիքյանը:

Հիշեցնենք, որ 2020թ. նոյեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ աշխատանքային շրջայց էր ունեցել «Արսենալ» ռազմաարդյունաբերական գործարանում: Համաձայն ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության, Փաշինյանին էին ներկայացվել գործարանի կողմից արտադրվող հրետանային զինատեսակները, արկերը եւ մարտագլխիկները: Նոր փորձանմուշներից ցուցադրվել էին գիշերային եւ ցերեկային նշանոցներով զինված ավտոմատ եւ հեռակառավարվող, խոշոր տրամաչափի հրաձգային համակարգերը։

Ի դեպ, այս գործարանի նկատմամբ հատուկ ուշադրություն է ցուցաբերում նախարար Հակոբ Արշակյանը:

Հիշեցնենք, որ դեռեւս 2020թ. նոյեմբերին մամուլում փաստարկված հրապարակումներ եղան այն մասին, որ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բոլորովին պատահական եւ ազգանվեր նպատակներով չէ քննադատության թիրախ դարձրել ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, «Պատրոն Դավո» մականվամբ հայտնի Դավիթ Գալստյանին:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Անդրանիկ Քոչարյանի նպատակներն իրականում եւ բացառապես անձնական շահադիտական են եւ նույնիսկ պատերազմի օրերին փորձել է անձնական շահ ունենալ։

«Հրապարակը» սենսացիոն փաստաթուղթ էր հրապարակել, որը բացահայտում էր Անդրանիկ Քոչարյանի մտադրությունները եւ իր նպատակին հասնելուն ուղղված քայլերը։ Նա, պարզվում է, նվաստացրել էր զորամասերից մեկի հրամանատարին, որը զեկուցագիր էր ներկայացրել պաշտպանության նախարար Տոնոյանին՝ մանրակրկիտ ներկայացնելով Անդրանիկ Քոչարյանի պահվածքը։

Ա. Քոչարյանի հետ կապված երկրորդ դրվագը վերաբերում էր պատերազմի մեջ գտնվող երկրին զենք-զինամթերք մատակարարելուն։

«Քոչարյանն իր ծանոթ գործարարի միջոցով փորձել է զենք մատակարարել բանակին, որը մի քանի անգամ թանկ է եղել, իսկ երբեմն էլ կիրառման համար ոչ այնքան պիտանի։ Եվ միայն ԳՇ պետի ջանքերով այդ փորձերը կանխվել են։ Մեր ձեռքի տակ են այդ չկայացած գործարքի փաստաթղթերը, պաշտոնական գրագրությունը, փորձագիտական եզրակացությունը, որի հիման վրա էլ մերժվել է զենքի մատակարարման առաջարկը։

Կանադահայ գործարար Րաֆֆի Քեոհնելյանն իրեն պատկանող «CAVRO LIMITED» ընկերության միջոցով պաշտպանության նախարարությանը 2020 թվականի հոկտեմբերին կոմերցիոն առաջարկ է ներկայացրել՝ մոտ 120 միլիոն եվրոյի ընդհանուր արժողությամբ մի շարք զինատեսակներ մատակարարելու վերաբերյալ, ընդ որում՝ ՊՆ-ին ներկայացված առաջարկում պարտադիր կետ է նշել, որ համաձայնության դեպքում նշված գումարի 45 տոկոսը պետք է ինքն ստանա կանխավ՝ կանխիկ կամ փոխանցումով։ Սակայն նախարարությունում քննարկել են եւ գործարարին պատասխանել, որ առաջարկը ոչ նպատակահարմար են գնահատում։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը գրություն է ուղղել ՊՆ նյութատեխնիկական ապահովության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գուրգեն Աֆրիկյանին եւ պարզաբանել, թե ինչու է ոչ նպատակահարմար։ «1 Դատելով ՍՌՏ-ի արտադրության տարեթվից, կարելի է եզրակացնել, որ առաջարկվող ՏՈՌ-Մ1 համալիրի շահագործման ռեսուրսը մոտենում է ավարտին՝ մնացել է մեկ տարի, իսկ արժեքը 2 անգամ գերազանցում է 2020 թ․ նոր գործարանային արտադրանքի գինը։ 2 ՏՕՍ-1 «ԲՈՒՐԱՏԻՆՈ» համակարգը մարտավարատեխնիկական բնութագրերով զիջում է ԶՈՒ սպառազինությունում առկա ՏՕՍ-1Ա «ՍՈԼՆՑԵՊՅՈԿ» համակարգերին, ինչպես նաեւ խնդիր կարող է առաջանալ հետագայում դրանց չկառավարվող ռեակտիվ արկերի ձեռքբերման գործընթացում»,- նշված է գրության մեջ։ Մեկ այլ գրության մեջ Օնիկ Գասպարյանը նշել է, որ առաջարկվող զենքի մեկ միավորը 2020 թվականի ընթացքում իրենք ձեռք են բերել «շուրջ 6,5 անգամ առաջարկվողից էժան գնով» եւ այլն, եւ այլն»,-գրել է թերթը։ Թղթակցի հետ զրույցում գործարար-բարերար Րաֆֆի Քեոհնելյանը խոստովանել է, որ ինքն ու Անդրանիկ Քոչարյանը վաղեմի ծանոթներ են․

«Ես Անդրանիկ Քոչարյանին վաղուց եմ ճանաչում»։ Հետաքրքրվեցինք զենքի վաճառքի եւ ՊՆ-ին իր ներկայացրած առաջարկի մասին։ «Իրենք հարց էին տվել (նկատի ունի ՊՆ-ն), ես պատասխանել եմ, բայց ձգձգել են, ոնց որ ինձ խաբել են մի քիչ, ժամանակս խլել են»։ Ինչո՞վ են խաբել։ «Ավելի ճիշտ՝ ձգձգել են»,- ասաց նա, ապա նշեց, որ սա հեռախոսով զրուցելու թեմա չէ, ու ընդհատեց զրույցը։ Մենք տեղեկացանք, որ այս առաջարկները Անդրանիկ Քոչարյանն անձամբ է միջնորդել ՊՆ ղեկավարությանը՝ զանգահարել ՊՆ եւ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաների»,- գրել էր «Հրապարակը»։

Հիշեցնենք, որ «Պատրոն Դավոն» Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է Դավիթ Գալստյանին` «Պատրոն Դավո» կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը։

Ըստ ԱԱԾ-ի՝ զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանն առանձնապես խոշոր չափերով գումարներ է հափշտակել ՊՆ-ից։

Դավիթ Գալստյանը հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ «կա՛մ նախաքննական մարմինը չի ցուցաբերել բավարար պրոֆեսիոնալիզմ, կա՛մ փորձում է ստեղծել պատրանք, որ ԶՈՒ-երին մատակարարվել է 70-ականների զինամթերք»:

Ըստ որոշ տեղեկությունների՝ գործող իշխանությունները փորձում են ազատվել «Պատրոն Դավոյից» եւ զենքի մատակարարումներով զբաղվող նոր մարդկանց եւ ընկերությունների ներգրավվել: Ընդ որում, «Արսենալը» դրանցից մեկն է:

Հիշեցնենք, որ դեռեւս 2020-ի հուլիսին 168.am-ը գրել էր, որ «Նեյտրոն» գիտաարտադրական միավորման խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանն ինտենսիվորեն զբաղվում է ՀՀ-ում գիշերային տեսադիտարկման համակարգերի արտադրություն հիմնելու գործով: Դրանք նախագծվել էին ՀՀ-ում, որին մասնակցել են նաեւ դրսի մասնագետներ, հաշվի են առնվել մեր բանակի պահանջները, աշխարհագրական պայմանները»։