Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան (FIG) ներկայացրել է վարքագծի նոր կանոնագիրքը
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան (FIG) ներկայացրել է վարքագծի նոր կանոնագիրք, որը հիմնված է ազնվության, հարգանքի, արդարության հիմնարար սկզբունքների վրա:
Օրենսգրքի այս տարբերակը սահմանել է վարքի կանոնների նոր չափանիշներ, որոնք պետք է պահպանեն մարզաձևի բոլոր ներկայացուցիչները (մարզիկներ, մարզիչներ, մրցավարներ, պաշտոնյաներ, ֆեդերացիաների ղեկավարներ):
FIG-ի նախագահ Մորինարի Վատանաբեն, խոսելով նոր օրենսգրքի մասին, ասել է, որ հնարավոր չէր կարճ ժամանակում փոխել տարիների պրակտիկան: Շատ երկրներում մարզիչների և ղեկավարների նոր սերունդները մշակել են հարգանքի և բարեկեցության վրա հիմնված մոտեցումներ: Իհարկե, որոշ տեղերում ուսուցման մեջ դեռևս գերակշռում են դաժան մեթոդները, որովհետև համոզված են, որ դա հաջողության ճանապարհի մի մասն է:
Միջազգային ֆեդերացիայի գործկոմի հաստատած փաստաթուղթը առաջիկայում ուժի մեջ կլինի: