Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում է «Ինտեր». լուրը հաստատել է միլանյան ակումբի տնօրենը
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը կարիերան կշարունակի Միլանի «Ինտեր»-ում: Լուրը հաստատել է ակումբի գործադիր տնօրեն Ջուզեպպե Մարոտան:
«Կարող եմ հաստատել, որ մենք ձեռք ենք բերել Անդրե Օնանային ու Հենրիխ Մխիթարյանին: Գործարքներն արդեն կայացած են»,- ասել է Մարոտան:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմա»-ի հետ ավարտվում է հունիսի 30-ին: