Լաս Վեգասում կկայանա ծանրամարտի միջազգային մրցաշար
Լաս Վեգասում հունիսի 29-ից հուլիսի 9-ը կկայանա «Բարեկամության գավաթ» անունը կրող ծանրամարտի միջազգային մրցաշարը, տեղեկացնում են ՀԱՕԿ-ից։
Մրցաշարի ընթացքում մրցահարթակ կելնեն ԱՄՆ- ի ծանրամարտի ֆեդերացիայի անվանական հրավերով հայտավորված մարզիկները:
ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ մրցաշարին կմասնակցեն Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) , Սամվել Գասպարյանը (109 կգ), գերծանքաշայիններ Գոռ Մինասյանը և Վարզադատ Լալայանը:
Ամերիկյան ստուգատեսին, փաստորեն, կմասնակցեն մարզաձևի գործող համաշխարհային աստղերը: