Աֆղանստանում տեղի է ունեցել զինված բախում. թալիբների շրջանում կան զոհեր և վիրավորներ
Բագրամի օդանավակայանը, որը գտնվում է Քաբուլից 60 կմ հյուսիս, հարձակման է ենթարկվել թալիբների դեմ հանդես եկող Աֆղանստանի ազատագրման ճակատի մարտիկների կողմից, հայտնում է Aamaj News-ը։
Գործակալության տվյալներով՝ հուլիսի 5-ին ճակատը հրապարակել է տեսագրություններ և տեղեկատվական հաղորդագրություն, որտեղ նշվում է, որ հրթիռային հարձակումներ են իրականացվել Փարվան նահանգի Բագրամի օդանավակայանի վրա։
«Արդյունքում վեց թալիբ է սպանվել, երկուսը՝ վիրավորվել», - ասվում է զեկույցում։