Պրոդյուսեր Լավրովը բացահայտել է, թե որքան արժե Պուգաչովայի մեկ ելույթը
Երգչուհի Ալլա Պուգաչովան գործնականում դադարել է հայտնվել սոցիալական ցանցերում և մասնակցել ստեղծագործական նախագծերին։ Այս մասին գրում է Lady.mail.ru-ն։
Հանրաճանաչ պրոդյուսեր Սերգեյ Լավրովն ասել է, որ Պրիմադոննային իսկապես վաղուց չեն հրավիրում համերգների և կորպորատիվ երեկույթների։ Նրա կարծիքով՝ այդ հանգամանքը պայմանավորված է նրանով, որ կատարողն իր ծառայությունների համար չափազանցված գներ է սահմանել։ Մասնավորապես, 73-ամյա Ալլա Պուգաչովան հարցազրույցների և կորպորատիվ երեկույթների համար պատրաստ է պահանջել առնվազն 350 հազար եվրո։ Ավելի քիչ հոնորորը նա մերժում է։
Մասնագետն ընդգծել է, որ դիստրիբյուտորներն այժմ երգչուհուն չեն հրավիրում, կազմակերպիչները պատրաստ չեն նման գումարներ վճարել։